Ներքին 8 ամիս առաջ - 12:32 19-02-2026

Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը վերջապես «արթնացել է»

Լոռու մարզպետարանը վերջապես որոշել է խառնվել Ախթալայի կոմբինատի գործադուլին՝ ստանձնելով ավելի ակտիվ դերակատարություն։

Համենայն դեպս, այսօր առավոտյան նման խոստումով գործադուլավորներին խնդրել են չգալ Երևան ցույցի։

Հիշեցնենք, որ «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի» բոլոր 52 հանքափորները աշխատավարձի բարձրացման պահանջով հունվարի 15-ից գործադուլ են անում: Պատճառը ցածր վարձատրությունն է և աշխատանքային պայմաններից դժգոհությունը: Գործատուն նրանց պահանջը բավարարել չի պատրաստվում: Գործադուլի օրերին ղեկավարությունից մի քանի անգամ ներկայացուցիչ է մոտեցել բանվորներին, փորձել բանակցել, 2 հանդիպում էլ կոմբինատում է տեղի ունեցել, որոնցից մեկին ներկա է եղել նաև Ալավերդու համայնքապետը:

Մարզպետարանը նույնպես չեզոք դիրքում է եղել ու չի խառնվել հարցի լուծմանը: Ոչ մի հանդիպման ընթացքում հանքափորները ցանկալի պատասխան չեն ստացել, և ըստ էության, նորմալ բանակցություններ էլ տեղի չեն ունեցել։ Գործադուլ անող հանքափորները որոշել էին այսօր՝ փետրվարի 19-ին, Կառավարության դիմաց բողոքի ցույց անել:

Ըստ տեղեկությունների՝ այս մասին իմանալով, Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը միջոցներ է ձեռնարկել՝ որպեսզի բողոքի ցույցը տեղի չունենա. Առավոտյան շուտ մարզպետարանից զանգել են հանքափորներին և խոստացել են, որ եթե այսօր նրանք Կառավարության դիմաց բողոքի ցույց չանեն, մմարզպետարանն ավելի ակտիվորեն կմասնակցի գործատուի և գործադուլավորների բանակցություններին:

Ամենից շատ դիտված

22:52 16 տարեկան երեխան ծնողների հետ գնալու է մոլ, որպեսզի ստանա ՀՀ անձնագիր. մի կետ էլ Թումանյանի շաուրմայում բացեք
19:59 Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին
21:08 Ավինյանը «բիչոկը» վերադարձրեց մեքենայի պատուհանից նետած վարորդին
19:30 Ով է Փաշինյանի դասակարգային թշնամին
14:04 Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Ղարաբաղի հայաթափումը, չես տեսել Հայաստանի կառավարիչների պարը մեր հակառակորդի նվագի տակ․ Սերժ Սարգսյան
16:18 Վանաձորում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Կամազ»-ը. բուժառուն մահացել է
07:58 ՔՊ «գլադիատորը» «պատվով» կատարում է իր առաքելությունը․ «Հրապարակ»
21:27 Մահացել է ռեժիսոր, սցենարիստ և թատրոնի ռեժիսոր Հրանտ Հակոբյանը
23:08 Գյումրիում ջրամատակարարումն աստիճանաբար կվերականգնվի․ վերագործարկվել է քաղաքը սնող ջրատարը
13:12 Վազգեն Սարգսյանը կոտրվող տեսակ չէր. նա կարող էր ջղայնանալ, բարկանալ, բայց ոչ երբեք կոտրվել կամ հուսահատվել․ Սերժ Սարգսյան