Ներքին 3 ամիս առաջ - 23:45 18-02-2026

Ընտրական շրջանի «բացումից» 2 օր անց Սյունիքի մարզպետը ֆինանսական աջակցություն է բաժանել բնակիչներին

«Փաստը» հաղորդում է․ Սյունիքի մարզպետը ֆինանսական աջակցություն է բաժանել բնակիչներին

Փետրվարի 9-ին՝ հրամանագրի ուժի մեջ մտնելուց ընդամենը երկու օր անց, Սյունիքի մարզպետը որոշում է ստորագրել՝ մարզի բնակիչներին ֆինանսական աջակցություն տրամադրելու վերաբերյալ։



Քրեական օրենսգրքի համաձայն՝ ընտրակաշառքի հանցագործության համար համար կարող է սպառնալ մինչև 10 տարվա ազատազրկում։ Այս պահի դրությամբ իրավապահ մարմինները դեռևս պաշտոնական որոշում չեն կայացրել՝ գործով քրեական վարույթ նախաձեռնելու վերաբերյալ։



Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը փետրվարի 6-ին ստորագրել է հերթական խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին հրամանագիրը, որը ուժի մեջ է մտել փետրվարի 7-ից։ Նախընտրական շրջանի պաշտոնական մեկնարկից հետո իրավապահ մարմինները հայտարարել էին քաղաքական դերակատարների հայտարարությունների և գործողությունների «համապարփակ մշտադիտարկում» իրականացնելու մասին։ Մշտադիտարկման նպատակն է պարզել՝ արդյոք խախտվում են Քրեական օրենսգրքի այն դրույթները, որոնք այս ժամանակահատվածում արգելում են աջակցությունների բաժանումը, ինչը կարող է գնահատվել որպես ընտրակաշառք։


Հիշեցնենք նաև, որ 2021 թվականի ընտրությունների ընթացքում այն ժամանակ ընդդիմադիր Առուշ Առուշանյանը՝ Գորիսի քաղաքապետը, դատապարտվել էր նմանատիպ արարքի համար։ Այդ դեպքում դրամական օգնության տրամադրումը իրավապահների կողմից մեկնաբանվել էր որպես ընտրակաշառք, և նրա նկատմամբ կիրառվել էր քրեական պատասխանատվություն։ Ներկայիս դեպքը տեղի է ունենում նույն իրավական շրջանակներում և ժամանակագրական համատեքստում, ինչը փորձության է ենթարկում իշխանությունների հայտարարությունը՝ բոլոր քաղաքական դերակատարների նկատմամբ օրենքի հավասար կիրառման վերաբերյալ։


Ամենից շատ դիտված

10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան

Ձեզ գուցե հետաքրքրի