Ներքին 3 տարի առաջ - 18:29 27-04-2023

«Նեմեսիս»-ի բացումից առաջ պատրաստ է եղել Ադրբեջանի արձագանքը. հայկական կողմը չի արձագանքի

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում խստորեն դատապարտել է նախօրեին Երևանում «Նեմեսիս» գործողության մասնակիցների աղբյուր-հուշակոթողի տեղադրումը։ Պաշտոնական Բաքուն շեշտել է՝ Հայաստանի պետական մարմինների թույլտվությամբ և հավանությամբ այս հուշարձանի ստեղծումը, ինչպես նաև բացման արարողությանը Երևանի փոխքաղաքապետի և Հայաստանի իշխող կուսակցության անդամ այլ պաշտոնյաների մասնակցությունը վկայում է այսպես կոչված «Հայաստանի կողմից իրականացված ահաբեկչության քաղաքականության խրախուսման և ահաբեկչական գործողությունների քարոզչության մասին»։ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնել է, որ «Նեմեսիս» գործողության շրջանակներում Օսմանյան կայսրության պաշտոնատար անձանց հետ միասին սպանվել են Ադրբեջանի նախկին վարչապետներ Ֆաթալի Խան Խոյսկին և Նասիբ բեյ Յուսիֆբեյլին, խորհրդարանի նախկին փոխնախագահ Հասան բեյ Աղաևը, ներքին գործերի նախկին նախարար Բեհբուդ Խան Ջավանշիրը։

Oragir.News-ը զրուցեց Արամ Երկանյանի թոռան՝ Արտյոմ Երկանյանի հետ, որն Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության վերաբերյալ ասաց. «Լավ ա անում։ Իհարկե, մեզ համար այս ամենը սպասելի էր, այդ տեքստը, հայտարարությունը սպասելի էր, ըստ էության, այն նույնիսկ բացումից առաջ էր պատրաստ։ Պարզապես այնտեղ աբսուրդային բաներ կան, և խառնում են մեկը մյուսի հետ։ «ԱՍԱԼԱ»-ի անունն են հիշատակում, որը բացարձակ կապ չունի «Նեմեսիսի» ակցիայի հետ, իսկ գլխավորն այն է, որ փորձում են ահաբեկիչներ անվանել մարդկանց, որոնք իրականում ի կատար են ածել թուրքական օրինական դատական ատյանի դատավճիռը։ Պատասխան արձագանք, չեմ կարծում, որ իրենց կլինի։ Թուրքայի ԱԳՆ-ն էլ է նույն բովանդակությամբ հայտարարություն տարածել»։

ՀՅԴ ուսանողական միության ատենապետ Տարոն Ղազարյանը, որ մասնակից է եղել հուշարձանի բացմանը, ասաց. «Ադրբեջանի ԱԳՆ արձագանքը շարունակություն է տասնամյակներով ամենաբարձր՝ պետական մակարդակով իրականացվող հակահայ քարոզչության։ Այս տեսակ մոտեցումը և՛ բնական է, և՛ սովորական։ Ի վերջո, զրոյից իր համար դարավոր պատմություն սարքող պետությունը, բնականաբար, օգտվելով առիթից, որ Հայաստանում դեռևս իշխող քաղաքական ուժը սպասարկում է իրենց, պետք է փորձեր կատարեր՝ մեր պատմությունը ևս «սրբագրելու» թրքահաճո ձևով։ Իսկ մեր ժողովրդի հիշողության մեջ արդեն վաղուց դաջված հերոսական անունների վերաբերյալ հնչած գնահատականների մասով՝ քնած զինվորականին վերջին վախկոտի նման կացնահարող մարդասպանին հերոսացնող պետությունից էլ ի՞նչ կարելի սպասել։ Ուրիշ ի՞նչ գնահատական կարող է տալ այդ որակի պետությունը ասպետության և ասպետների վերաբերյալ։ Հինգ տարի Հայաստանում պաշտոնավարող իշխանությունների կողմից հենց այդքան տարի էլ ոչ մի համարժեք պատասխան չի տրվել գրեթե ամեն օր հոխորտացող Ալիևին։ Համարժեք լինելու համար, արժեքներ ունեցող իշխանություն պետք է լինի Երևանում։ Մինչ այդ, պաշտոնական Երևանը լավ կանի՝ փորձի խոսել 44-օրյա պատերազմում վարձկան ահաբեկիչների ադրբեջանական կողմից ներգրավվածության, Սաֆարովի, հայ զինծառայողների գնդակահարության ու բազում այլ օրինակներով՝ Բաքվին բացատրելու համար, թե որն է ահաբեկչությունը»։

Հիշեցնենք, որ հուշարձանի բացման օրը Երկանյանը մեզ հետ զրույցում այլ մանրամասներ ասել էր հայտնել։

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո