Ուղիղ եթեր
Ըստ էության 8 ամիս առաջ - 21:30 18-02-2026

Ըստ էության․TRIPP-ով պետք է վետոյի իրավունք ունենանք․ խաղասեղանին Հայաստանն է․ Մենուա Սողոմոնյան

Oragir.News-ի «Ըստ էության» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալել ենք «Հայկական քվե» կուսակցության վարչության նախագահ Մենուա Սողոմոնյանին։

Նրա հետ խոսել ենք «ՀայաՔվե» ազգային-քաղաքացիական միավորման քաղաքական հայտ ներկայացնելու, նախընտրական ծրագրի, կրթության ոլորտում բարեփոխումների, գիտությունը վերակենդանացնելու, բարձրագույն կրթության մեջ մտնելու, միջնակարգ կրթությունը 11 տարի դարձնելու, այդ առաջարկի ազդեցությունը ծրագրերի ծանրաբեռնվածության, ներկա քաղաքական դաշտում իրենց հնարավորությունների, մրցակիցների, Նիկոլ Փաշինյանի իշխանության վերարտադրվելու հարցում աշխարհաքաղաքական դերակատարների անվերապահ աջակցության, այդ պայմաններում ընդդիմության իշխանափոխության հասնելու հնարավորության և մի շարք այլ հարցերի շուրջ։

«26% կարելի է ունենալ և որոշակիորեն վետոյի իրավունք, թե ով կմտնի։ Ամերիկյան ընկերությունը հետագայում կարող է վերավաճառի մասնավոր ընկերությունը իր բաժնեմասը կարող է վերավաճառի և այստեղ Հայաստանի Հանրապետությունը պետք է վետոյի իրավունք ունենա, որ հանկարծ օրինակ այդ բաժնեմասը ադրբեջանական կազմակերպության չանցնի, որովհետև այստեղ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն է, ինքնիշխան տարածքն է դրած խաղասեղանին»,- ասաց նա։

Սողոմոնյանի պնդմամբ՝ «ՀայաՔվե»-ն ձայներ չի փոշիացնելու։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
17:47 Երևանում բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը հայտնվել է մայթին,  կոտրել խմորեղենի արտադրամասի ապակիները
22:37 Խաչիկ գյուղի հանքի տարածքում «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ 63-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց