Ներքին 5 ամիս առաջ - 18:18 18-02-2026

Վարորդներին ստրուկի պես են վերաբերվում․ Մեսրոպ Մանուկյան

«Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցության ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանը տաքսու վարորդների հավաքի ժամանակ շնորհակալություն հայտնեց ոստիկաններին՝ հասարակական կարգը պահպանելու համար և ընդգծեց, որ ակցիան անցել է առանց միջադեպերի։

Նա նշեց, որ վարորդները կազմակերպել են ստորագրահավաք՝ իրենց իրավունքների խախտումների և ոլորտում առկա խնդիրների մասին բարձրաձայնելու նպատակով։

Մանուկյանի խոսքով՝ նախաձեռնության նպատակը ցույց տալն է, որ օնլայն տաքսի ծառայություններում աշխատող վարորդների իրավունքները ոտնահարված են, նրանք զրկված են սոցիալական երաշխիքներից և հաճախ գտնվում են անարդար պայմաններում։

«Մենք հայտարարեցինք ստորագրահավաք, որպեսզի ցույց տանք, որ կա լուրջ խնդիր․ վարորդների իրավունքները ոտնահարված են, մարդիկ փաստացի աշխատում են, հարկեր են վճարում, բայց պետության համար գրանցված աշխատող չեն համարվում։ Սա անթույլատրելի է»,- ասաց նա։

Մանուկյանը նաև անդրադարձավ առողջության համապարփակ ապահովագրության ծրագրին՝ նշելով, որ բավարար եկամուտ ունեցող վարորդները չեն կարողանում օգտվել այդ համակարգից, քանի որ գրանցված աշխատող չեն։

Նրա փոխանցմամբ՝ առաջիկա օրերին մարզերից ևս ստորագրություններ կուղարկվեն, որից հետո դիմումը կներկայացվի կառավարությանը՝ պատասխան ստանալու ակնկալիքով։ Եթե սահմանված ժամկետում արձագանք չլինի, նախաձեռնող խումբը պատրաստվում է անցնել հաջորդ քայլերին՝ օրենքի շրջանակում բողոքի գործողություններ կազմակերպելով։

«Բոլոր քայլերը լինելու են օրենքի սահմաններում։ Մեր նպատակը մեկն է՝ վերականգնել մարդկանց իրավունքները։ Անթույլատրելի է, որ մարդուն բուլինգի ենթարկեն կամ ստրուկի պես վերաբերվեն»,- ընդգծեց Մեսրոպ Մանուկյանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից