Ներքին 3 տարի առաջ - 21:39 10-01-2023

Ստրուկի հոգեբանություն. ինչու է որոշ պաշտոնյաների համար փողը ազգային պատկանելություն

Ինչպես արդեն հայտնել էինք, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ Վահե Ղազարյանը նշանակվել է ՀՀ Ներքին գործերի նախարար, որը բուռն քննարկումների առիթ դարձավ։

Oragir.News-ի հետ զրույցում, անդրադառնալով նոր նշանակմանը, որը, ինչպես ասացին շատերը, եղել է քծնանքի միջոցով, ոստիկանական կառույցի քաղաքականացման համար, հոգեբան Իրինա Ծատուրյանն ասաց. «Խոսենք-չխոսենք, միևնույն է, նա արդեն նշանակված է։ Ազգի մեջ պառակտում կա, ու չենք էլ հասկանում արդեն, թե ինչ ենք մեկնաբանում։ Մենք պետականություն չունեցող ազգ ենք, իսկ դա արդեն հոգեբանության հարց է, այդ քծնանքը ստրուկի հոգեբանություն է, ստրուկի հոգեբանության արտացոլումն է, ու ինչու է մեզ մոտ ընկալվում դա, որովհետև ըստ իս՝ մենք միշտ ապրել ենք առանց պետականության՝ յոթ դար, մեզ մոտ չի ձևավորվել այդ կոլեկտիվ «մենք»-ը, մենք մնացել ենք «եղունգ ունես, գլուխդ քորի» մակարդակի վրա, հետևաբար եթե ես չունեմ «մենք»-ը, հետևաբար չունեմ պետականության հասկացողությունը»։

Ծատուրյանի խոսքով՝ չնայած նրան, որ մենք ունեցել ենք պետականություն, բայց միևնույն է, մենք անկախ չդարձանք, ասաց. «Իսկ ստրուկը հասկանում է, չէ՞, որ այդ չգիտեմ ինչ ջան, օրինակ, ցավդ տանեմ-ով որ ինչ-որ բանի է հասնում ու զուրկ է պետականության զգացումից, ինքը հենց գալիս է իշխանության, սկսում է իր գրպանը լցնել, այ դրա համար՝ ինքը շղթայական այդ ամեն ինչն էլի շարունակում է։ Դա է խնդիրը, և մեզ մոտ այդ բոլոր մարդիկ, ովքեր, օրինակ, մինչև պաշտոնի գալը տարբեր ելույթեր են ունենում, ինչ-որ բաներ են խոսում, ու երբ պաշտոնի են գալիս, տեսնում ենք, որ էլի նույն բանն են անում, ինքն իր բարեկամներին, դասընկերներին, կուրսեցիներին բերում, պաշտոններ է բաժանում, ովքեր չունեն այդ պաշտոնի հետ որևէ աղերս, օրինակ՝ Առողջապահության նախարարը, նա նույնիսկ համապատասխան կրթություն չունի, կամ պաշտպանության նախարարը պատմաբան է, այսինքն՝ այստեղ էլ ստրուկի հոգեբանությունը հասել է նրան, որ իր ազգային պատկանելությունը փողն ու պաշտոնն է, այսինքն՝ նրանք չունեն ազգային պատկանելություն, և դա վերաբերում է ներկայիս բոլոր ՔՊ-ականներին»։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան