Ներքին 8 ամիս առաջ - 18:45 17-02-2026

ՌԴ-ից առաջարկներ ունեմ, բայց մերժում եմ. Մոնիկա Նազարյանն անկեղծացել է

Ժողովրդական երգերի սիրված կատարող Մոնիկա Նազարյանը, որն իր ինքնատիպ ձայնով հայտնի է ոչ միայն Հայաստանում, այլև սփյուռքում, սոցցանցերում հարց ու պատասխանի միջոցով անկեղծացել է հետևորդների հետ։

Երգչուհին անդրադարձել է այն հարցին, թե ինչու վերջին շրջանում համերգային ակտիվ գործունեություն չի ծավալում Ռուսաստանի Դաշնությունում։

Մոնիկան նշել է, որ թեև Ռուսաստանից բազմաթիվ առաջարկներ է ստանում, սակայն ստիպված է մերժել դրանք՝ ռուս-ուկրաինական լարված իրավիճակի պատճառով։ Երգչուհին խոստացել է, որ շուտով մանրամասներ կհայտնի հայրենիքում սպասվող իր մենահամերգի մասին։

Մոնիկան ակնարկել է նաև Միացյալ Նահանգներում բնակվող իր երկրպագուների համար պատրաստվող անակնկալների մասին, որոնց մասին կտեղեկացնի առաջիկայում։

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել
12:33 Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանության արդյունքում կա վիրավոր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց