Լիլի Մորտո. «Աստված ինձ երեխա ուղարկեց հայրիկիս մահվան օրերին»
Մոդել և հեռուստահաղորդավարուհի Լիլի Մորտոն, ում հղիության լուրն օրերս ողողել էր համացանցը, նոր հարցազրույցում անկեղծացել է իր զգացողությունների, սպասումների և ամուսնական կյանքի մասին։ «Ես հաշվարկել եմ և հասկացել, որ Աստված ինձ երեխա է ուղարկել հայրիկիս մահվան օրերին։ Հիշում եմ՝ գիշերվա ժամը 2-3-ն էր, արթնացա, դուրս եկա բակ ու սկսեցի բարձր լացել. կարծես ուզում էի խոսել պապայի հետ»,- պատմել է նա։
Խոսելով ապագա երեխայի մասին՝ Լիլին նշել է, որ լինելու է «դաժան» մայրիկ, քանի որ սիրում է արդարություն և իդեալական կարգուկանոն։ Նա նաև հետաքրքիր տարբերակում է դրել սեփական և այլոց երեխաների միջև. Սեփական երեխաներից կարող է պահանջել և պարտադրել այն, ինչն ինքն է ճիշտ համարում։
Չնայած ամուսնու երեխաներին սիրում է սեփականի պես, սակայն համարում է, որ չի կարող անցնել սահմաններն ու նրանց պարտադրել սեփական պատկերացումները։ Չնայած 40-ամյա տարիքին և հղիությանը՝ Լիլին չի պատրաստվում դադար վերցնել աշխատանքից։ Նա նշում է, որ իր էներգիան կրկնապատկվել է, և ունի բազմաթիվ նոր գաղափարներ, որոնք պետք է կյանքի կոչի հենց այս շրջանում։
Լիլիի ամուսինը՝ բժիշկ և պրոդյուսեր Վադիմ Չանգլյանն է, զույգը խոստովանել է, որ իրենց հարաբերություններում առկա է մեծ սեր և փոխադարձ խանդ։
«Ամեն տեսահոլովակ նկարելիս անցնում ենք պատերազմի միջով»,- կատակել է Լիլին՝ անդրադառնալով ամուսնու խանդին։ Վադիմն էլ իր հերթին հավելել է՝ եթե աղջիկ ունենան, վստահ է, որ Լիլին նրան մեծացնելու է որպես իր նման թիթիզ «Բարբի»։