Բեռլինում ձախակողմյան խմբավորումների ներկայացուցիչների մասնակցությամբ ցույցը վերածվել է անկարգությունների։ Ցուցարարները ոստիկանների ուղղությամբ պիրոտեխնիկա և շշեր են նետել։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Ոստիկանությունը ժամանակավորապես դադարեցրել է ցուցարարների երթը։ Տեղում պատրաստ վիճակում են ջրցան մեքենաները։ Ավելի ուշ ցուցարարները շարունակել են երթը։
Նրանք հավաքվել էին քաղաքի կենտրոնում՝ Ռոզենտալեր հրապարակում, և շարժվել դեպի Պրենցլաուեր Բերգ թաղամաս՝ պարբերաբար վանկարկելով «Բեռլինն ատում է ոստիկանությանը»։ Ցուցարարները նաև իրենց աջակցությունն են հայտնում Պաղեստինին։
Գերմանիայի մայրաքաղաքի իրավապահները նախապես չէին բացառել, որ ցույցը կարող է վերածվել անկարգությունների։