Խորագիր 8 ամիս առաջ - 20:30 15-02-2026

Խորագիր. Երևանը` փոսերի և ծառահատումների մայրաքաղաք, ինչ էր ուզում Թամանյանը, և ինչ ստացվեց

Oragir.News-ը ներկայացնում է «Խորագիր» հաղորդաշարը, որի ընթացքում ամփոփում ենք անցնող շաբաթը՝ անդրադառնալով ու վերլուծելով կարևոր իրադարձությունները։

Տաղավարում են Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը, Ռազմարդյունաբերական կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Քերոբյանը և «Հաղթանակ» կուսակցության նախագահ, ուրբանիստ Վիկտոր Մնացականյանը։

Հաղորդաշարի շրջանակներում քննարկվել են շաբաթվա կարևորագույն, ինչպես նաև զավեշտալի իրադարձությունները, մասնավորապես՝ Երևանի փոսաշատ իրականությունը, քաղաքապետարանի կողմից իր լռության խախտումն ու «հանդիսավոր» վերադարձը, ստեղծված իրավիճակի վերաբերյալ հանրությանը մատուցված արդարացումները, վերջին տարիներին իրականացված համատարած ծառահատումներն ու դրանց հետևանքները, կառավարման համակարգում տիրող բարձիթողի իրավիճակը։ Անդրադարձել ենք նաև հարցին, թե ի վերջո ինչպիսի Երևան էր ցանկանում Ալեքսանդր Թամանյանը, և այսօր այն ինչպիսինն է։

Զրույցի շրջանակներում փաստեցինք՝ պայթեց ՔՊ-ի այն փուչիկը, որ իրենք ասֆալտ անող իշխանություն են։ Փաստացի ստացվում է, որ ՔՊ-ն չի կարողանում անգամ լավ ասֆալտ անել, ինչի վկայությունը մայրաքաղաքի փողոցներում ստեղծված իրավիճակն է։

Քննարկվել են նաև շաբաթվա ընթացքում տեղի ունեցած մի շարք այլ իրադարձություններ։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

11:16 Դպրոցներից մեկում 7 տղաներ 13-ամյա աղջնակի նկատմամբ սեռական ոտնձգություններ են իրականացրել
18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
10:59 Նոր Գեղիում 16-ամյա տղան մահացել է որսորդական զենքից արձակված պատահական կրակոցից. կան ձերբակալվածներ
13:42 Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
14:10 Կալլասը զգուշացրել է Ուկրաինայի համար սպասվող ծանր ձմռան մասին
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը