Ուղիղ եթեր
Ներքին Խոսք 3 ամիս առաջ - 17:25 14-02-2026

Ամիսներ առաջ ձեռք բերված էլեկտրոմոբիլները ՀՀ չեն հասել, քաղաքացիները ստիպված են մաքսատուրք վճարել. Դանիելյան

Ինձ են դիմել մի խումբ քաղաքացիներ՝ ահազանգելով, որ լոգիստիկ խնդիրներով պայմանավորված՝ դեռևս ամիսներ առաջ ձեռք բերված էլեկտրոմոբիլները ՀՀ չեն հասել, և իրենք ստիպված են մաքսատուրք վճարել։ Այս մասին գրառում է կատարել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

Բանն այն է, որ երբ դեռ ամիսներ առաջ մեր քաղաքացիները երրորդ երկրներից ձեռք էին բերում էլեկտրոմոբիլներ, չկար մաքսատուրքի մասին որևէ խոսակցություն։
Նշեմ նաև, որ էկոնոմիկայի նախարարը դեկտեմբերին հայտնեց, որ մինչև 2026թ․ հունվարի 31-ը Հայաստան ներմուծված էլեկտրոմոբիլները կազատվեն ԱԱՀ-ից՝ անկախ արտադրության թվականից։

Հաշվի առնելով լոգիստիկ խնդիրների առկայությունը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը առաջարկում եմ վերանայել սահմանված ժամկետը՝ այն դարձնելով եռամսյա։ Ամիսներ առաջ գնված և դեռևս ՀՀ չհասած էլեկտրոմոբիլների տերերին ևս պետք է վերաբերի այս որոշումը։
Այլապես, մեր քաղաքացիները ստիպված են լինելու վճարել մի քանի հազար դոլար կազմող ԱԱՀ-ն, ինչը լրացուցիչ ֆինանսական բեռ է։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
19:26 Վարդուհի Վարդանյանի թոռնուհին նշում է 4-ամյակը
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան