Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 3 ամիս առաջ - 15:00 14-02-2026

Երեխուն բռնել են հետևից, սկսել են հարվածել. բացառիկ մանրամասներ` Ջրաշենի 13-ամյա երեխայի դեպքից

Ջրաշենի դպրոցում տեղի ունեցած դաժան միջադեպից հետո ծեծի ենթարկված 13-ամյա երեխայի առողջական վիճակը շարունակում է մտահոգիչ մնալ։ Այս պահին երեխան գտնվում է Երևանում՝ բժիշկների հսկողության տակ։ Դեպքի մանրամասների և երեխայի վիճակի մասին Oragir.News-ին պատմել է երեխայի հորաքույրը՝ Դարեջան Ալավերդյանը, որը զբաղվում է նրա խնամքով։

Նրա խոսքով՝ երեխան աստիճանաբար է գիտակցություն վերականգնում և դեռ ամբողջությամբ չի հիշում կատարվածը։

«Երեխեն նոր-նոր խելքի ա գալիս, հարցեր եմ տալիս, երեխես պատասխանում ա, որ իրեն բռնել են երկու հոգի հետևից, մեկը քաշել ա կապիշոնը երեխու գլխի հետևից, որ չտեսնի ովքեր են, էն երրորդն էլ արդեն սկսել ա հարվածել։ Դե դա արդեն կոչվում ա խմբակային։ Ասում ա` մի քանի հոգի էին, տարբեր տեղերից ձեռքները գալիս էր։ Դասամիջոց ա եղել, բայց դուռը ներսից փակել են, որ մուտք չգործի ոչ մի ուսուցիչ, որ չտեսնեն ինչ ա կատարվում ներսը։ Միայն էն պահին են եկել, որ արդեն երեխես գետնին ընկած էր, երեխուս արդեն ջարդուփշուր են արել իրենք։ Պահի տակ հիշում ա՝ ով ա, պահի տակ չի հիշում, որովհետև հիմնականում հարվածները գլխին են եղել»։

Հորաքրոջ փոխանցմամբ՝ երեխայի մոտ արձանագրվել են դեմքի և գլխի շրջանում կոտրվածքներ, և դեռ պարզ չէ՝ քանի փուլով վիրահատություն կպահանջվի։

«Էս պահին երեխու էպիկրիզը մեր ձեռքին է․ քթի միջնապատն են կոտրել, ակնապատի ստորին պատի կոտրվածք ձախից։ Բժիշկը ասել ա՝ մինչև այտուցը չիջնի, չեն կարող հասկանալ՝ որտեղից պետք ա սկսվի վիրահատությունը։ Մենակ ցավազրկող են նշանակել։ Ինքն ընդհանրապես չի կարողանում հաց ուտի, ծնոտը ցավեցնում ա։ Պահի տակ հարց եմ տալիս՝ չի արձագանքում, հետո նորից հետ ա գալիս։ Պահի տակ անջատվում ա, պահի տակ հետ ա գալիս երեխես»։

Դեպքի վերաբերյալ Oragir.News-ը զրուցել է նաև երեխայի մոր հետ։ Նա նշում է, որ ծեծը տեղի է ունեցել դասամիջոցի ընթացքում և պնդում է՝ հիմնական հարվածողը հայտնի է։

«Դեպքն եղել ա դասամիջոցին, իմ երեխուն ծեծել են դասամիջոցին։ Ես իմ երեխուն վատ վիճակով հասցրել եմ հիվանդանոց։ Իմ երեխեն ունի գանգուղեղային խնդիր, ունի կոտրվածքներ, որի պատասխանը պետք ա տա անող մարդը՝ Էդիկը։ Իմ տղան հիվանդանոցում էլ, ոստիկանությունում էլ տվել ա Էդիկի անունը։ Իրանից բացի էլի կան, մենակ չէր կարա։ Բայց հիմնականում ինքն ա վնաս հասցրել։ Ինչ մնում ա դասատուներին, տնօրինությանը, ես շատ գոհ եմ, շատ հոգատար մարդիկ են»։

Դեպքի առնչությամբ առանց տեսախցիկի առկայության պարզաբանում է տվել նաև Ջրաշենի դպրոցի տնօրեն Արմինե Մխիթարյանը։ Նա նշում է, որ միջադեպը տեղի է ունեցել դասամիջոցի ընթացքում՝ շատ կարճ ժամանակահատվածում, երբ ուսուցիչը դուրս է եկել դասարանից, իսկ դասղեկը դեռ չէր հասցրել վերադառնալ հարկից։

Oragir.News-ի հետ զրույցում տնօրենը հայտնել է, որ դպրոցը անմիջապես արձագանքել է, տեղեկացրել է ծնողներին և շտապօգնություն կանչել։

«Դասամիջոցին է եղել․ 2-րդ դասաժամը ավարտվել է, ուսուցիչը դուրս է եկել դասարանից, և հենց այդ ժամանակահատվածում է եղել դեպքը։ Մինչև դասղեկը 2-րդ հարկից իջել է առաջին հարկ, մոտենա իր դասարան՝ ընդհանուր երևի րոպեուկես է տևել, այդ ընթացքում է պատահել։ Դասամիջոցի յուրաքանչյուր դասղեկ, անկախ հերթապահությունից, ներքին կարգապահական կանոնով մոտենում է իր դասարանին։ Դասղեկը տեսել է դեպքը, անմիջապես տեղեկացրել է ինձ, մենք տեղյակ ենք պահել ծնողներին, զանգել ենք պոլիկլինիկա, շտապօգնություն ենք կանչել, առաջին օգնությունն ենք կազմակերպել, հետո մնացած գործողությունները»։

Տնօրենը նաև անդրադարձել է հսկողության և պատասխանատվության վերաբերյալ հարցերին՝ նշելով, որ դպրոցում գործում է հերթապահության սահմանված կարգ, իսկ դեպքի հանգամանքները ներկայում քննվում են, ուստի մանրամասներ չի կարող հրապարակել։

«Այս պահին ոչինչ չեմ կարող ասել հարվածների, մասնակցության կամ այլ մանրամասների մասին, որովհետև գործը քննվում է, և չեմ ցանկանում որևէ սխալ տեղեկություն տարածել։ Մեզ վերագրվող՝ իբր թաքցնելու մասին խոսակցությունները նույնպես անհասկանալի են։ Եթե մենք անմիջապես զանգել ենք ծնողներին, պոլիկլինիկա, շտապօգնություն, երեխային ուղարկել ենք բուժօգնության, ապա որևէ բան թաքցնելու միտում չենք ունեցել։ Առաջինը երեխայի առողջությունն է եղել կարևոր»։

Դեպքի հանգամանքները ներկայումս ուսումնասիրվում են իրավապահների կողմից։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին