ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ Լոռու մարզի Սպիտակ խոշորացված համայնքի Ջրաշենի միջնակարգ դպրոցում աշակերտին դաժան ծեծի ենթարկելու փաստով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սպիտակի բաժնի ծառայողները պարզել են, որ «Սպիտակ» բժշկական կենտրոն, ապա ռեանիմոբիլով Երևանի «Ուիգմոր» բժշկական կենտրոն տեղափոխված երեխան Ջրաշեն բնակավայրի բնակիչ, նշված դպրոցի 7-րդ դասարանի աշակերտ 13-ամյա Ալբերտ Պ.-ն է։
Սպիտակի ոստիկանները, ապա Սպիտակի քննչական բաժնի քննիչները պարզել են, որ նույն օրը ժամը 11։00-ի սահմաններում Ջրաշենի միջնակարգ դպրոցի դասարաններից մեկում Ալբերտ Պ.-ին ծեծի են ենթարկել նրա համադասարանցիներ՝ Ջրաշեն գյուղի բնակիչներ 13-ամյա Էդիկ Ա.-ն, վերջինը միջանձնային հարցերի շուրջ է վիճաբանել Ալբերտ Պ.-ի հետ, և ծեծկռտուքին մասնակցել են նաև համադասարանցիներ՝ Ջրաշենի բնակիչներ 13-ամյա Սուրիկ Մ.-ն և Հովսեփ Ս.-ն։
Նշված անձանց Սպիտակի ոստիկանները հայտնաբերել են և ծնողների ուղեկցությամբ ներկայացվել են Սպիտակի քննչական բաժին։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երեխաների միջև միջանձնային պատմությունը հայտնի է եղել դպրոցի տնօրինությանը, անգամ այդ օրը Սպիտակի համայնքապետարանի աշխատակիցները ժամանել են դպրոց՝ ինչ-որ միջոցառում անցկացնելու համար, ու նրանք մտնելով դպրոցի վարչական տարածք, նկատել են, թե ինչպես է շտապօգնությունը երեխային տեղափոխում հիվանդանոց։ Տնօրենից հետաքրքրվել են, թե երեխան ինչի համար է տեղափոխվում հիվանդանոց, տնօրինությունը պատասխանել է, թե ձնագնդի խաղալիս վնասվածք է ստացել։
Մանրամասները
՝ սկզբանղբյուր կայքում