Ներքին 4 ամիս առաջ - 21:58 13-02-2026

Հրդեհ է բռնկվել Օհանով փողոցում գործող «Երևան Սիթի»-ի տանիքում․ ժամանել են հրշեջների 6 մարտական հաշվարկ և ավտոսանդուղք

Այսօր՝ փետրվարի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 20։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օհանով փողոցում գործող «Երևան Սիթի» սուպերմարկետի տանիքում հրդեհ է բռկվել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի հրշեջ փրկարարական ջոկատներից 6 մարտական հաշվարկ, ավտոսանդուղք և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում: