Ներքին 2 տարի առաջ - 10:11 27-09-2024

Մուսալեռ գյուղում տանը և անասնագոմերում հրդեհ է բռնկվել. ժամանել է հրշեջների 4 մարտական հաշվարկ. shamshyan.com

Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 02:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության «9-11» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Մուսալեռ գյուղի Տիգրան Մեծ փողոցի թիվ 2-րդ տանը:

Դեպքի վայր են ժամանել Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատից 3 մարտական հաշվարկ , ինչպես նաև Երևանի թիվ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, քանի որ լրացուցիչ օգնություն է խնդրել Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատի խմբի պետ Ղուկասյանը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ այրվել է չբնակեցված տունն ամբողջությամբ, տանը հարակից 2 անասնագոմերի տանիքներն ամբողջությամբ:

Հրշեջ-փրկարարներին հաջողվել է անասնագոմից դուրս բերել 4 խոզ:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

14:05 Զելենսկին հայտնել է, թե Ուկրաինայի տարածքի քանի տոկոսն են զբաղեցնում ռուսական ուժերը
18:20 Ռեկտորի կինը աշխատել է ԵՊՀ-ի «այլ տարածքում»
19:10 Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են որդու ծնունդին
12:22 Մարտունիում առևանգել են «Մեր համայնքը» ընդդիմադիր դաշինքի առաջնորդներին. Հոխիկյան
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
11:35 Արթիկում ընտրությունների նախօրեին զանգվածային ձերբակալություններ են, կան բերման ենթարկված թեկնածուներ
18:00 Ո՞րն է ազնիվ՝ քուչեքն ընկնե՞լը, թե՞ 6 հոգու համոզելը
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
16:08 Կամ ձեզնից ձեր տները առնեն, կամ էլ պարտավորվեն նորակառույց շենքում տուն տան. Փաշինյանը՝ Աջափնյակում