Ներքին Տեսանյութ 8 ամիս առաջ - 19:29 13-02-2026

Առաջիկա ընտրությունը մեր հետպատերազմյան ապատիան և խեղճությունը կոտրելու շանս է. Իվետա Տոնոյան

«Առաջարկ Հայաստանին» նախաձեռնության համակարգող Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ կից գրելով.

Այսօր մասնակցում էի «Հանրային-քաղաքական դաշտը՝ ընտրություններին ընդառաջ» թեմայով չափազանց հետաքրքիր քննարկմանը, որի ընթացքում խոսել եմ օրակարգային մի քանի կարևոր թեմաների մասին։

«Առաջարկ Հայաստանին» ծրագիրը միասնության մասին է և բոլոր այն անհատները, հանրային, քաղաքական գործիչները, ովքեր այս օրերին միանում են նախաձեռնությանը, նրանք չեն միանում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, այլ միանում են «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը կյանքի կոչելու նախաձեռնությանը։

«Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությունն ու «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը կարողացել է դառնալ հանրային-քաղաքական կյանքի ամենաճանաչելի բրենդներից մեկը: Այդ մասին վկայում են ոչ միայն տարբեր հարցումները, այլ նաև մեր ամենօրյա շփումները։

Այս ամիսների ընթացքում մենք կարողացանք հանրությանը հասնցել այն մեսիջը, որ «Առաջարկ Հայաստանին»-ը ծրագիր է հենց մարդկանց կողմից ստեղծվող և մարդկանց մասին։ Սկզբունքորեն փոխվել են ծրագրի կազմման հին մոդելները։

Բոլոր քաղաքական ուժերը կարմիր գծի նման մատնանշում են միասնականության, հավաքականության անհրաժեշտության, կարևորության մասին, «Առաջարկ Հայաստանին»-ը հենց սրա մասին է։

Օրեր առաջ Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր՝ վերկուսակցական քաղաքական հանրային դաշտի «Նոյան տապան» ստեղծելու գաղափարի մասին, որն «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը կյանքի կոչելու գործնական մեխանիզմը պետք է հանդիսանա։

Առաջիկա ընտրությունը մեր հետպատերազմյան ապատիան և խեղճությունը կոտրելու շանս է:

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
23:12 Ավտոբուսում կնոջ նկատմամբ բռնnւթյուն կիրառած տղամարդու նկատմամբ կիրառվել են վարչական հսկողություն և բացակայելու արգելք