Ներքին Հարցում Տեսանյութ 8 ամիս առաջ - 22:30 13-02-2026

Սամվել Կարապետյանի կարիքը չունենք, չենք ուզում ռուսի ստրուկը մնանք․ հարցում

«Ուժեղ Հայաստանի» վարչապետի թեկնածուն տնային կալանքի տակ գտնվող գործարար Սամվել Կարապետյանն է: 60-ամյա գործարարը, սակայն, երկքաղաքացի է, և գործող օրենքներով՝ չի կարող ո՛չ վարչապետի, ո՛չ էլ պատգամավորի թեկնածու լինել:

Կուսակցության համաժողովում հեռարձակված տեսաուղերձում իրավաբան Սիրանուշ Սահակյանն ասում էր, որ Սահմանադրության 148-րդ հոդվածն անփոփոխելի չի և չի պահանջվում հանրաքվե:

Սահակյանից բացի՝ նաև այլ իրավաբաններ ու սահմանադրագետներ ևս պնդեցին, որ այդ հոդվածի փոփոխության համար հանրաքվե պետք չէ: Իսկ գործարարի եղբորորդին հայտարարեց, թե «ընտրություններից 20 օր անց հանդես կգան օրենսդրական փոփոխությամբ, և դրանով հնարավորություն կտան Սամվել Կարապետյանին դառնալ վարչապետ»:

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Կո՞ղմ եք, որ Սահմանադրության հոդվածը փոխվի, որպեսզի Սամվել Կարապետյանը կարողանա վարչապետ դառնալ»։

Հարցվածների մեծ մասը նշեց՝ կողմ է, որ Սահմանադրության հոդվածը փոխվի, որոշներն էլ ասացին, որ դեմ են:

«Արժի։ Վարչապետ չեմ ուզում դառնա, բայց արժի դա փոխել»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ դեմ է: «Ոչ։ Սամվել Կարապետյանը Հայաստանի քաղաքացի՞ ա, ինչի պետք ա գա։ Ես համաձայն չեմ»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկն էլ նման կարծիք հայտնեց. «Ոչ, որովհետև մենք ունենք շատ լավ վարչապետ, նոր վարչապետի կարիք չունենք։ Իր բռնած գիծը մեր ժողովրդի ու մեր երկրի օգտին ա։ Չենք ուզում ռուսի ստրուկը մնանք»։

«Այո, ուզում եմ Կարապետյանը լինի ու վերջ»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

14:04 Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Ղարաբաղի հայաթափումը, չես տեսել Հայաստանի կառավարիչների պարը մեր հակառակորդի նվագի տակ․ Սերժ Սարգսյան
16:18 Վանաձորում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Կամազ»-ը. բուժառուն մահացել է
20:39 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
13:12 Վազգեն Սարգսյանը կոտրվող տեսակ չէր. նա կարող էր ջղայնանալ, բարկանալ, բայց ոչ երբեք կոտրվել կամ հուսահատվել․ Սերժ Սարգսյան
23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
16:00 Սուբյեկտիվ խնդիր էր դրված այդ ծեծուջարդի մեջ ներքաշել Էդգար Ղազարյանին, նախ՝ լավ ծեծել Էդգարին
07:58 ՔՊ «գլադիատորը» «պատվով» կատարում է իր առաքելությունը․ «Հրապարակ»
12:10 «Զվարթնոց»-ում ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլի
19:20 Դելիում գործարանի հրդեհը չորս մարդու կյանք է խլել, ևս երկուսը վիրավորվել են
08:49 Էդգար Ղազարյանը բացատրել է, թե ինչու ԱԺ «ճակատամարտին» չմասնակցեց․ «Հրապարակ»