Ռուսի սապոկի տակ չենք մնալու. Ժիրայր Սեֆիլյան

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 17:07 21-09-2022
Ազատության հրապարակում շարունակվում է Ազգային ժողովրդավարական բևեռի հանրահավաքը։

Oragir.news-ը զրուցել է քաղաքական-հասարակական գործիչ, ԱԺԲ հիմնադիր անդամ Ժիրայր Սեֆիլյանի հետ։

«Մենք ազատագրական պայքար մղող շարժում ենք, և մեր գլխավոր խնդիրը Հայաստանն այս օկուպացիայից դուրս բերելն է՝ կայսրության օկուպացիայի մասին է խոսքը, որը հայ քաղաքական խղճուկ միտքը երեսուն տարիների ընթացքում խուսափել է այդ մասին բարձրաձայնել՝ չհաշված հատուկենտ մարդկանց։ Հիմա, բարեբախտաբար, հասունացել է վիճակը և կարծում ենք, որ կարճ ժամանակ է մնացել, որ հայությունն օգտագործի այս վիճակը»,- նշել է Սեֆիլյանը։

Նա վստահ է, որ հիմա շրջադարձային պահ է, որ մեծ հնարավորություն կարող է տալ Հայաստանին։

«Պատմությունը, որ թերթում ենք, հասկանում ենք, որ ամեն անգամ, երբ ռուսական կայսրությունը թուլացել է, մեզ հնարավորություն է ընձեռվել պետություն ստեղծելու։ Դա եղել է անցյալ դարասկզբին, եղել է 1991-ին: 1995-1996-ից, դժբախտաբար, Ռուսաստանն իրեն վերագտավ, և նորից մենք ճզմված մնացին սապոգի տակ։ Այժմ եկել է պահը, և ի տարբերություն նախորդ տարիների, Ռուսաստանը հավերժ ռեգիոնից հեռանալու է։ Հայերը պետք է պատրաստվեն իրենց երազած ազատ, անկախ, միացյալ, ազգային պետությունը ստեղծելու և այսօրվա ստարտը այդ նպատակն ունի»,- նշեց նա։

Ամենից շատ դիտված

20:00 Օրակարգ․ Փաշինյան-Ալիև պայմանավորվածությունները տեսանելի կլինեն ժամանակի ընթացքում․ Հակոբ Բադալյան
21:18 Գյումրիում կալանավորել են 3 անչափաս երեխաների մորը
13:55 Գիշերը Գյումրիում ծեծկռտուք է եղել. երկու հոգու տեղափոխել են ոստիկանության բաժին
16:21 Երևանում «Զիլ»-ը հարվածել է մոպեդին և մոտ 15 մետր քարշ տվել․ մոպեդավարը հոսպիտալացվել է
23:49 Բազալտե եզրաքարը ընկել է 7-ամյա տղայի վրա․ բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը
18:33 ԵՊՀ եպիսկոպոս դեկանին նրա ընկեր ռեկտորը ստիպում է ազատման դիմում գրել
22:49 Ոստիկանությունը սեփականության իրավունքով ինձ հատկացված միակ պարգևատրական զենքս վերցրեց. նախկին փոխոստիկանապետ
16:05 Չի բացառվում, որ Արցախը նորից հայկական կդառնա
23:34 Այո, անեծքի հասցեատերը խոզերի երամակն է․ Միքայել Սրբազանը` Նիկոլ Փաշինյանին
12:41 Դասալիքը սպանել է ընկերուհուն վարորդական իրավունք ստանալու փորձի համար