Ուղիղ եթեր
Ներքին 4 ամիս առաջ - 14:20 13-02-2026

72%-ը դեմ է, 28%-ը՝ կողմ․ Փաշինյանը 3-րդ ժամկետի է գնում՝ առանց հանրային աջակցության 

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Հայաստանում հունիսի 7-ին կկայանան խորհրդարանական ընտրություններ, որոնց ընդառաջ քաղաքական դաշտում արդեն իսկ ակտիվ վերադասավորումներ են սկսվել։ Տարբեր քաղաքական ուժեր այս օրերին խորհրդակցություններ ու հանդիպումներ են անցկացնում, որպեսզի ընտրություններին ավելի խոշոր դաշինքներով մասնակցեն, և իշխանափոխության հասնելու հավանականությունն ավելի մեծ լինի։

Ընտրություններին մասնակցելու և իշխանության գալու հայտ է ներկայացրել նաև Հայաստանը 2018 թվականից կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի վարչապետի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է։ Եթե ՔՊ-ն մեր հանրության վստահության քվեն ստանա, ապա Նիկոլ Փաշինյանն արդեն 3-րդ անգամ կստանձնի Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը։

Ուշագրավ է, որ 2018 թվականին Նիկոլ Փաշինյանը փողոցային պայքար նախաձեռնեց ու իշխանափոխություն իրականացրեց, որպեսզի Սերժ Սարգսյանը 3-րդ անգամ չստանձնի Հայաստանի կառավարման ղեկը։ Փաշինյանը հիշեցնում էր, որ Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, որ Հայաստանում մեկ մարդը 2 անգամից ավել չպիտի հավակնի իշխանության՝ ընդգծելով, որ համաձայն է այս գնահատակի հետ։

Oragir.News-ը իր YouTube-ի և Telegram-ի հարթակներում հարցում է անցկացրել՝ իր հետևորդներին ուղղելով հետևյալ հարցը․ «Կո՞ղմ եք, որ Նիկոլ Փաշինյանը 3-րդ անգամ ստանձնի Հայաստանի կառավարումը»։

YouTube-յան հարթակում 3 օրում մեր հարցմանը մասնակցել է ավելի քան 11 հազար մարդ։ Հարցվածների ճնշող մեծամասնությունը՝ 58 տոկոսը՝ մոտավորապես 6380 քաղաքացի, պատասխանել է, որ դեմ է, իսկ 13 տոկոսը՝ մոտավորապես 1430 քաղաքացի, ընդգծել է, որ նախորդ երկու անգամ էլ կողմ չի եղել Փաշինյանի կառավարմանը։ Հարցվածների 28 տոկոսը՝ մոտավորապես 3080 քաղաքացի, ցանկանում է, որ Նիկոլ Փաշինյանը 3-րդ անգամ կառավարի Հայաստանը։



Telegram-ի հարթակում մեր հարցմանը մասնակցել է 115 քաղաքացի։ Նրանց միայն 9 տոկոսն է պատասխանել, որ կողմ է Փաշինյանի 3-րդ ժամկետով պաշտոնավարմանը, մինչդեռ 51 տոկոսը պատասխանել է, որ դեմ է, 40 տոկոսն էլ՝ շեշտել, որ նախորդ երկու անգամ էլ է դեմ եղել։



Այսպիսով՝ Սերժ Սարգսյանի օրինակով Նիկոլ Փաշինյանը 3-րդ ժամկետի է գնում՝ առանց հանրային աջակցության։ Ավելի քան 11 հազար քաղաքացիների ճնշող մեծամասնությունը դեմ է, որ Նիկոլ Փաշինյանը երրորդ անգամ ստանձնի Հայաստանի կառավարումը։

Չենք բացառում՝ եթե Հայաստանում գտնվի այնպիսի քաղաքական գործիչ, ով այս իրավիճակում գրագետ կերպով հանրության դժգոհությունը կկապիտալիզացնի, ապա մեծ հավանականությամբ նախքան հունիսին կայանալիք ընտրությունները Նիկոլ Փաշինյանը կհեռացվի իշխանությունից և Սերժ Սարգսյանի նման 3-րդ անգամ չի կարողանա կառավարել Հայաստանը։


Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

10:32 Եթե ընդդիմադիրները վերցնում են մանդատները, ապացուցում են, որ մասնակցել են Նիկոլ վերարտադրելու վաղօրոք մշակված գործողությանը. Հայկ Դեմոյան
11:55 Հայտնի է Նորայր Նիկոյանի ողբերգական վթարից մահացած քրոջ հրաժեշտի արարողության վայրն ու ժամը
21:13 Անժելա Սարգսյանի դստեր հարսանիքն է. դերասանուհին ցույց է տվել հարսնացուի առաջին շլացուցիչ կադրերը
20:30 Ամուսնացած էր, 2 երեխա ուներ. դերասան Նորայր Նիկոյանի 28-ամյա քույրը ավտովթարի զոհ է դարձել
22:13 Վաղը Ադրբեջանի Բիլաջարի կայարանից Հայաստան կուղարկվի ԱԻ-92 տեսակի բենզինի 18 վագոն
17:25 Միտում չկա․ 44-օրյայի հերոսի նկարը մաքրվել է բարեկարգման ծրագրի շրջանակում
18:30 Ֆինանսական թռիչք. Սեդա Սաֆարյանի ամուսնու եկամուտները
20:06 Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է ԱԺ փոխխոսնակի պաշտոնում
19:17 ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը
22:43 Ադրբեջանական ամեն հանցանքի հետևից պետք է գնալ մինչև վերջ. Արման Թաթոյան