Արտաքին Մամուլ 8 ամիս առաջ - 11:21 12-02-2026

Դերասանուհին դատի է տվել վարչապետին իր դեմքն օգտագործելու համար

Դերասանուհի Անիլա Բիշան դատական հայց է ներկայացրել Ալբանիայի կառավարության, վարչապետ Էդի Ռամայի և արհեստական ինտելլեկտի հիման վրա աշխատող Դիելլայի ավատարը մշակած ընկերության դեմ։ Նրա դեմքը օգտագործվել է աշխարհի առաջին «արհեստական բանականությամբ նախարարի» ստեղծման համար։

Բիշան պնդում է, որ իր կենսաչափական տվյալների օգտագործման պայմանագիրը լրացել է 2025 թվականի դեկտեմբերի 31-ին, իսկ համաձայնագրով իր դեմքը պետք է կիրառվեր միայն e-Albania պետական հարթակում։ Նրա խոսքով՝ դեմքի չարտոնված օգտագործումն իրեն պատճառել է զգալի և անդառնալի վնաս։

Կառավարության խոսնակ Մանյոլա Հասանը հայցը «անհեթեթություն» է որակել, նշելով, որ իշխանությունները պատրաստ են պատասխանել դատարանում։

Հիշեցնենք, որ անցյալ տարվա սեպտեմբերին վարչապետ Ռաման արհեստական բանակություն հանդիսացող Դիելլային նշանակել էր կառավարության անդամ, որի առաքելություններից մեկն է պետական գնումների ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ