Մամուլ Մամուլը՝ տեսանյութով 8 ամիս առաջ - 10:00 11-02-2026

Սամվել Կարապետյանը վարսավիր կունենա, Հունանյանն անփոխարինելի է դեռ. Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ երեկ ուշ գիշեր հակակոռուպցիոն դատարանում ուշագրավ նիստ է հրավիրվել գործարար Սամվել Կարապետյանի մասով։ Մասնավորապես, տնային կալանքի տակ գտնվող գործարարի նկատմամբ այնպիսի սահմանափակումներ են սահմանվել, որ, բացի ընտանիքի անդամներից, որևէ մեկը չի կարող նրա հետ հանդիպել՝ անգամ անձնական կենսական կարիքների համար։

Պաշտպանական կողմը դատարան է դիմել՝ պահանջելով, որ դատարանը բավարարի վարսավիրի հետ հանդիպման անհրաժեշտությունը։ Արդյունքում դատարանը բավարարել է պահանջը, բայց պայմանով, որ տնային կալանքի տակ գտնվող գործարարին դատարանից պետք է թույլ տա վարսավիրի այցը։

Իշխանությունները լիակատար մեկուսացման մեջ են պահում բարերարին»։
◦
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխող խմբակցությունը նախօրեին քննարկել է ԱԺ առողջապահության մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը, ապա քվեարկել թեկնածուներին, սակայն քվեարկությունը տապալվել է։

Հիշեցնենք, որ Հռիփսիմե Հունանյանին պարտադրված հրաժարականից հետո այդ տեղի համար առաջադրվել էր երկու թեկնածու՝ պետաիրավականի անդամ Տրդատ Սարգսյանը եւ առողջապահության հանձնաժողովի անդամ Վանիկ Օհանյանը: Թեպետ քվեարկության արդյունքում վանաձորցի Օհանյանը Տրդատ Սարգսյանից շատ ձայն է հավաքել, սակայն, կուսակցության կանոնադրության համաձայն, չի ստացել քվեարկողների մեծամասնության քվեն: Այսինքն, շատերը չեն մասնակցել քվեարկությանը:

Իսկ քիչ թվով պատգամավորներ են մասնակցել, քանի որ մեծ մասն արդեն ճամպրուկային տրամադրությունների մեջ է։ Ըստ ամենայնի՝ կհայտարարվեն հանձնաժողովի նախագահի նոր ընտրություններ, եւ նոր թեկնածուներ կառաջադրվեն կամ կինքնառաջադրվեն։
◦
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանում քաղբանտարկյալների եւ նրանց խախտված իրավունքների վերականգնման վերաբերյալ «Հայաստան» խմբակցության նախաձեռնած հայտարարության նախագիծը երեկ մերժվեց իշխող մեծամասնության կողմից: Այն 52 դեմ, 21 կողմ ձայն ստացավ։

Ուշագրավ է, սակայն, որ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ Շիշ բռնողը, սկզբում ձեռնպահ քվեարկեց, ապա քարտուղարությանը հայտնեց, որ դեմ է եղել։ ՔՊ-ում Սարգսյանի քվեարկությունը երեկ բուռն քննարկումների առիթ էր դարձել: Շատերի կարծիքով, Սարգսյանը ՔՊ-ին փորձում է շանտաժ անել, թե կդառնա ընդդիմադիր, կանցնի ընդդիմադիր որեւէ ճամբար ու ընտրությունների ժամանակ իր կապերը կօգտագործի իշխանության դեմ։

Հիշեցնենք, որ ՔՊ վարչությունը մերժել է Սարգսյանին եւ չի գրանցել պատգամավորության թեկնածու, իսկ օրեր անց Փաշինյանն ուղիղ տեքստով ակնարկեց, որ մերժման հիմքում ընկած են եղել կոռուպցիոն պատմություններ, որ դրանց հրապարակումը չի բխում պարոն Սարգսյանի շահերից, ինչը պատգամավորը մի քանի օր անց հերքեց։

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո