Ներքին 8 ամիս առաջ - 18:09 10-02-2026

Վենսը ջնջել է սոցցանցի գրառումը, որտեղ հիշատակված էր «Հայոց ցեղասպանություն» եզրույթը

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ջնջել է առավոտյան X-ում Հայոց ցեղասպանության հուշահամալիր կատարած այցի մասին գրառումն ու լուսանկարները, փոխարենը կիսել իր խոսնակի գրառումը, որտեղ, սակայն, ի տարբերություն իր գրառման, Հայոց ցեղասպանություն եզրույթը բացակայում է: Գրում է Ազատությունը:

Առավոտյան Վենսի էջում հայտնված գրառման մեջ նշված էր. «Այսօր փոխնախագահ Վենսը և երկրորդ տիկին Ուշա Վենսը Հայոց ցեղասպանության հուշահամալիրում մասնակցել են ծաղկիկներ խոնարհելու արարողությանը՝ հարգելու 1915 թվականի Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը»:

Իսկ Վենսի խոսնակի գրառման մեջ միայն նշված է. «Հայաստան կատարած այցի վերջին օրը փոխնախագահն ու երկրորդ տիկինը ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ և գրառում կատարել հյուրերի գրքում»:

Անցած տարի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ապրիլքսանչորսյան ուղերձում ևս բացակայում էր «Հայոց ցեղասպանություն» բառակապակցությունը, փոխարենը կիրառվել էր «Մեծ եղեռն» արտահայտությունը:

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան
21:20 Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս է