Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 8 ամիս առաջ - 11:00 08-02-2026

Ամերիկան մի տեղ որ գնում ա, շատ վատ ա լինում․ հարցում

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը երկուշաբթի՝ փետրվարի 9-ին, կայցելի Հայաստան, այստեղից կմեկնի հաջորդ օրը:

Այս պահին Միացյալ Նահանգների փոխնախագահը Իտալիայում է՝ ընտանիքի հետ հետևում է ձմեռային Օլիմպիական խաղերին, որից հետո էլ, ըստ միջազգային լրատվամիջոցների, կժամանի Հայաստան և Ադրբեջան։

Նախատեսված է ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյայի հանդիպումը Հայաստանի վարչապետի հետ: Վենսի երևանյան օրակարգը մինչև այս պահը հրապարակված չէ, հայտնի չէ, թե նա էլ ինչ հանդիպումներ է ունենալու:

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ի՞նչ ակնկալիք ունեք ԱՄՆ փոխնախագահ Վենսի՝ Հայաստան այցից»։

Հարցվածների մի մասը հույս հայտնեց, որ այդ այցը դրական փոփոխություններ կբերի, որոշներն էլ ասացին, որ վատ ակնկալիքներ ունեն։

«Ոչ մի լավ բան»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ ինչ-որ բան կփոխվի։ «Ինչ իմանամ՝ ինչ կլինի, ինձ թվում ա՝ ինչ-որ մի բան կփոխվի, ոնց որ էն մյուս երկրների հետ ինքը համերաշխություն է կնքում, մերն էլ լավ կլնի»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝շատ վատ ակնկալիքներ կան այդ այցից։ «Շատ վատ ակնկալիքներ, Ամերիկան երբ որ մի տեղ գնում ա, շատ վատ ա լինում տվյալ երկրի համար։ Նենց որ լավ կանեն իրանցից ոչ ոք չգան Հայաստան, մենք ավելի լավ կապրենք առանց իրանց»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան