Ներքին Խոսք 3 տարի առաջ - 17:23 04-07-2023

Իներտ չենք, վատ է, շատ վատ է, խայտառակություն է․ Իոաննիսյանը՝ ԲԴԽ-ում լրագրողների աշխատանքը խոչընդոտելու մասին

ԲԴԽ-ն պետք է նախատեսեր, որ այս նիստը կարող է հանրային լայն հետաքրքրություն ներկայացներ և լրագրողները վերջինները չէին, որ պետք է հնարավորություն ունենային գտնվել դահլիճում։ Ի վերջո ԲԴԽ-ն պետք է հասկանար, որ լրատվամիջոցներին տեղ հատկացնելով ավելի մեծ թվով քաղաքացիներ կտեղեկանան այդ որոշման մասին, քան մյուսները։

Ամեն ինչ պետք է հաշվարկվեր։ Առանձին սենյակ հատկացնելուց ու մոնիտոր տրամադրելով հարցը չի լուծվում։ Նման խնդիրներ այլ պետական մարմիններում էլ են եղել, բաց պետական մարմինների, այդ թվում ԲԴԽ-ի ներկայացուցիչները չեն հասկացել, որ մի բան է, երբ հետևում են որևէ իրադարձության մոնիտորով, մեկ այլ բան, եթե իրենք սրահում են լինում, որովհետև սրահում տեղի են ունենում նաև այլ հետաքրքիր բաներ, օրինակ՝ որևէ մեկի ռեակցիան, որևէ մեկի միջամտությունը, ռեպլիկը, որը հնարավոր չէ նկատել կամ փոխանցել մոնիտորով։

Եթե սա միտումնավոր չէր, ապա վատ հաշվարկված էր ու վատ կազմակերպված, կարծում եմ՝ այս նախադեպը պետք է հիմք հանդիսանա լուրջ մտորումների և աշխատաքների վերանայման համար։ Սա կարող է նաև ազդակ դառնալ նաև այլ դատարանների համար, իսկ դա շատ վատ միտում կդառնա։ Դա պետք է դիտարկել որպես վատ նախադեպ։

«Իրազեկ քաղաքացիների» միավորում ՀԿ ծրարգերի ղեկավար Դանիել Իոաննիսյանն, անդրադառնալով լրագրողներին նիստերի դահլիճ չթողնելուն, նշեց, որ խիստ բացասական է վերաբերվում այդ երևույթին։ «Բոլոր պրոցեսները, որոնք լուրջ հիմք չկա, որ պետք է լինեն փակ, բոլոր այդ պրոցեսները պետք է լինեն բաց, պարզ, հասարակ սկզբունք է»։

Դիտարկմանը, թե նախկինում ՀԿ-ները բավական սուր էին արձագանքում նման դեպքերին, իսկ հիմա բավական իներտ են, ինչով է սա պայմանավորված՝ նա պատասխանեց․ «Իներտ չենք, բացասական եմ գնահատում, շատ վատ է, խայտառակություն է, ուրիշ ինչ կարող եմ ասել։ Օրինակ՝ երեկ շատ կոպիտ հայտարարություն ենք տարածել կապված ոստիկանական բռնությունների հետ։

«Իրազեք քաղաքացիների միավորումը» դատական համակարգի հետ կապված ամենակոմպետենտ կազմակերպությունը չէ։ Այս առումով ամենակոմպետենտ կազմակերպությունը թերևս «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն է, եթե իրենք ինչ-որ բան նախաձեռնեն, մենք դրան կմիանանք»։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
18:00 Թաքուն դատեր՝ առանց ժառանգների իմացության. ինչպես են մահացածների կուտակային կենսաթոշակները փոխանցվում պետբյուջե
19:34 Արյունալի միջադեպ Կրակովի կենտրոնում. անցնող մեքենայից կրակոցներ են արձակել, կան զոհեր և վիրավորներ
23:44 ԱՄՆ-ը ընդլայնում է Իրանի նկատմամբ ճնշումը՝ թիրախավորելով ցամաքային ուղիներն ու Կասպից ծովը

Ձեզ գուցե հետաքրքրի