Ներքին 6 ամիս առաջ - 17:22 06-02-2026

Ոստիկան Հայկ Հակոբյանի նկատմամբ կկիրառվի տնային 2-ամսյա կալանք

Ոստիկանական բաժնում քաղաքացուն բռնության ենթարկած ոստիկան Հայկ Հակոբյանի նկատմամբ խափանման միջոց կիրառվեց տնային 2-ամսյա կալանքը, Oragir.News-ին հայտնեցին Քննչական կոմիտեից:

ՔԿ-ից ավելի վաղ հայտնել էին, որ ոստիկանի կողմից քաղաքացու նկատմամբ առերևույթ բռնության փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել խոշտանգման հոդվածով:

Տեսանյութը, որում երևում է, թե ինչպես է ոստիկանը հայհոյում ու ուժգին ապտակում մի տղամարդու, հրապարակել էր լրագրող Սյուզի Բադոյանը: Նրա տեղեկություններով՝ Հայկ Հակոբյան անուն-ազգանունով ոստիկանը բռնություն է կիրառում ենթադրյալ կասկածյալի հոր նկատմամբ, որ որդին բաժին ներկայանա: Դեպքն, ըստ լրագրողի, տեղի է ունեցել չորս ամիս առաջ:

Հրապարակումից րոպեներ անց ներքին գործերի նախարարի մամուլի խոսնակը հայտարարեց, որ ծառայողական քննություն է նշանակվել, տեսանյութում երևացող ծառայողի լիազորությունները կասեցվել են, նաև հաղորդում են տվել առերևույթ հանցագործության վերաբերյալ:

Ամենից շատ դիտված

17:58 Ի՞նչ հիմքով է ՔԿ-ն ակնարկում, թե Էմմա Ծառուկյանը դավաճանել է ամուսնուն
09:00 Փաշինյանի հանդեպ հավատը հրաշքներ է գործում. Մանվել Փարամազյանի քրեական գործերը ի չի՞ք դարձան
18:56 Էկրաններից հեռու, բայց սիրով լի. Անի Քոչարյանը ամուսնու հետ ջերմ հրապարակում է արել
22:33 Սիրահարված զո՞ւյգ, թե՞ քաղաքական ռեբրենդինգ․ Ալեն Սիմոնյանի և կնոջ «պատահական» կադրերը
20:14 Իմ մինուճար, իմ կյանքի ամենամեծ սեր. Սուրեն Փահլևանյանի և Յանա Դանիելյանի դուստրը նշում է ծննդյան տարեդարձը
14:02 «Խեղճ» Տիգրան Արզաքանցյանը․ նա հայտարարագրել է 0 դրամական միջոց և 0 դրամի եկամուտ
19:51 Ծնվել է դերասան Կարո Հովհաննիսյանի և Սիրանուշ Երիկյանի առաջնեկը
22:56 Էլեն Սաֆարյանը ցույց է տվել նշանածին և ծնողներին. ջերմ ընտանեկան կադրեր
20:47 Խելացի երեխաներ են, զարմանալի է, թե ոնց է այդ դեպքը եղել․ Արալեզում զարմացած են
13:05 Ընտրություններից հետո Նիկոլը փոխել է եկեղեցիներ գնալու իր տակտիկան