Զինապահ հիմնադրամի պաշտոնական տվյալների համաձայն՝ հիմնադրամը հավաքագրել է 283,722,861,026 դրամ, որից մինչև հիմա հատուցվել է 126,442,608,232 դրամը։
Oragir.News-ը փորձել է պարզել մնացած 157 մլրդ դրամի ճակատագիրը՝ փորձելով կապ հաստատել հիմնադրամի պատասխանատու մարմնի հետ, սակայն այնտեղից պատասխան չենք ստացել։
Հրապարակման շրջանակում
Oragir.News-ը կապ է հաստատել նաև Հայաստանի Կենտրոնական բանկի հետ, որն, ըստ աղբյուրների՝ վերահսկում է հիմնադրամի գործունեությունը, սակայն այստեղից ևս արձագանք չենք ստացել։
Այսպիսով, մինչ այս պահը պարզ չէ՝ ի՞նչ եղանակով է ծախսվել կամ ում է հատկացվել հիմնադրամի կողմից հավաքագրված միջոցների մի մասը, ինչո՞ւ այդ մասին հիմնադրամի բաց էջերում տեղեկատվություն չկա։
Քիչ առաջ ԿԲ-ից
Oragir.News-ին տեղեկացրին, որ իրենք մասնակցել են հիմնադրամի ստեղծմանը, բայց 5 տարի ժամկետով են վերահսկել, ներկայումս «Զինապահ» հիմնադրամն իրենց վերահսկողության տակ չէ։ Ուստի՝ հիմնադրամի վերաբերյալ հարցերն ուղղենք միայն հիմնադրամին։