Ներքին Տեսանյութ 7 ամիս առաջ - 20:39 04-02-2026

Հայաստանում քաղցկեղի դեպքերն աճել են 30%-ով. որոնք են պատճառները

Փետրվարի 4-ը քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է, իսկ ամբողջ փետրվարը նշվում է որպես քաղցկեղի իրազեկման ամիս։

Քաղցկեղը զարգանում է այն դեպքում, երբ բջիջների ԴՆԹ-ում տեղի են ունենում փոփոխություններ՝ հիմնականում ձեռքբերովի մուտացիաներ, որոնց արդյունքում բջիջները կորցնում են բաժանման վերահսկումը և սկսում են անկանոն բազմանալ։

Ամբողջ աշխարհում քաղցկեղը համարվում է ամենաչարաբաստիկ հիվանդություններից մեկը, Հայաստանը ևս չի զիջում բարձր ցուցանիշներով։

Այս մասին Oragir.News-ը զրուցեց առողջապահության փորձագետ Անուշ Պողոսյանի հետ, որը նշեց, որ Հայաստանում քաղցկեղի աճ կա։

«Հայաստանի Հանրապետությունում քաղցկեղի ցուցանիշները բավականին աճել են, նախորդ տարիների համեմատ բավականին մեծ թվեր ունենք, որոշ տեսակների դեպքում անգամ մինչև 30% աճ է գրանցվել, ինչը կապված է բազմաթիվ գործոնների հետ։

Այս ամենի մեջ այսպես ասած ամենալավ բանն այն է, որ ախտորոշիչ տեխնոլոգիական մոտեցումները ավելի բարձր են, այսինքն՝ ավելի վաղ ախտորոշում է լինում, որի արդյունքում մենք չենք ունենում բարձիթողի վիճակներ, արդեն մետաստազի փուլում հայտնաբերվում է, ինչը շատ դրական է, և դրա արդյունքում քաղցկեղից մահացության թվերը բավականին իջնում են։ Եվ հաշվի առնենք նաև, որ մինչև 60% հնարավորություն ունենք առողջապահության ու բժշկագիտության մեջ քաղցկեղը ամբողջությամբ բուժելու, 100%-անոց ռեմիսիա ունենալու։

Վատն այն է, որ այս ամեն ինչին միանում են հատկապես Երևանում քաղցկեղածին գործոնները՝ օդի աղտոտվածությունը, անհասկանալի տարբեր հավելումներով սննդի առկայությունը և վերահսկողության պակասը օդի աղտոտվածության, սննդի հետ կապված և այլն»,- նշում է Պողոսյանը։

Նշենք նաև, որ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում օրվա խորհրդով գրառում է կատարել՝ նշելով, որ այս հիվանդության առնվազն 40-60%-ը հնարավոր է կանխարգելել, իսկ բազմաթիվ տեսակներ վաղ փուլում հայտնաբերելու դեպքում՝ լիովին բուժել։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

18:17 Ծնողները գոռում էին՝ երեխաները մնացել են դպրոցում անտեր․ Վանաձորը՝ խցանման մեջ
12:18 Երևանում 48-ամյա տղամարդը հարվածել ու կոտրել է թիվ 77 ավտոբուսի վարորդի կողմի ապակին
11:26 Մի երկրում, որ Լիսկան լինի գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, Ծառուկյանն էլ՝ դասագրքի հեղինակ, դա անհետևանք ա՞ անցնելու, անգրագիտություն է
14:23 Գոնե Toyota-ն բացեք, Ձեր զրահապատ Lexus-ը չմնա առանց յուղ, կալոդկա փոխելու. ոչինչ, ես հեծանիվով կտեղաշարժվեմ
15:00 Կեցցե այն Առուշը, որ վաղն է գալու, կամ ոչ երանի Նիկոլ Փաշինյանից գցվածներին
20:49 ՔՊ֊ն և «Կոզա նոստրան» միաձուլվում են
16:09 Դուք ստիպված կլինեք Սամվել Կարապետյանին դիմել պարոն վարչապետով. Ղազինյան
13:53 Ես 8 տարի ա՝ վարչապետ եմ, ինչի՞ միլիոնատեր չեմ. չկա պաշտոնյա, որ ինձ փայ ա տալիս
17:06 Ամբողջ Վանաձորը պարալիզացված է․ Աննա Հովհաննիսյան
11:11 Երեկ Տիգրանաշենում էինք. հենց այստեղ են ուզում բնակեցնել ադրբեջանցիներին. Նարեկ Կարապետյան