Ներքին 4 ամիս առաջ - 19:44 04-02-2026

Վերացվել են ՀՀ և Թուրքիայի հետ Վրաստանի սահմաններին բեռնատարների երթևեկության սահմանափակումները

Վերացվել են Հայաստանի և Թուրքիայի հետ Վրաստանի սահմաններին բեռնատարների երթևեկության սահմանափակումները։

Սահմանափակումները գործում էին գիշերվանից՝ ձյան տեղումների, ցածր ջերմաստիճանի և ձնաբքի պատճառով: Ընդ որում, այլ տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը թույլատրվել է: Հայտնում են Վրաստանի ճանապարհային դեպարտամենտից:

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածը շարունակում է փակ մնալ: Վերին Լարսի սահմանին 1540 բեռնատար է կուտակվել: