Ներքին 8 ամիս առաջ - 11:36 04-02-2026

Չինովնիկները կորցրել են արցախցու տվյալները՝ զրկելով նրան բնակարան ստանալու հնարավորությունից

Արցախից բռնի տեղահանված Անուշ Ղավալյանն ահազանգում է պետական գերատեսչությունների անգործության մասին, ինչի հետևանքով զրկվել է բնակարանային ծրագրին մասնակցելու հնարավորությունից։ Ֆեյսբուքյան իր էջում նա «Պետական գերատեսչությունների անգործության մասին» վերտառությամբ գրառում է կատարել համառոտ ներկայացնելով խնդիրը․

«Այն, որ Հայաստանում պետք է ապացուցեմ իմ՝ արցախցի լինելու փաստը, արդեն աբսուրդի աստիճանի է հասնում։

Սկսենք նրանից, որ Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն Migration and Citizenship Service of Armenia ում երկու անգամ գրանցվելուց հետո ինձ ասում են, որ տվյալներս կորել են։ Նամակները ղեկավարներին՝ Armen Ghazaryan, Nelly Davtyan մնացին անպատասխան։

Միասնական սոցիալական ծառայությունից ասացին, որ իմ տվյալները Միգրացիան չի փոխանցել։
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան - Human Rights Defender of Armenia-ին, մի երկու անգամ զանգեցին, հետո ասացին հազար ու մի գործ ունեն՝ կորան։

Դիմեցի դատարան։ Երկու տարի է գործի քննությունը շարունակվում է, որը կավարտվի Աստված գիտի՝ երբ։
Բնակարայինի ծրագրի համար մեր ընտանիքի դիմումը մերժվել է, որովհետև իմ տվյալները բացակայում են իրենց շտեմարանից։

Դիմել եմ փոխվարչապետի աշխատակազմ։ Ասացին պետք է դիմել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն։

Arsen Torosyan, դիմումիս պատասխանը պետք է ստանայի հունվարի 26-ին։ Կորել են Ձեր աշխատակիցները, նամակներին ու զանգերին չեն պատասխանում։

Ո՞վ եք դուք և ՀՀ Սահմանադրության ո՞ր կետով եք առաջնորդվում։ Այս հարցը կհասնի Եվրոպական դատարան։ Ոնց տեսել եք՝ իմ համբերությունը կհերիքի»։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան