Մենաշնորհից զրկելով՝ կառավարությունն այլևս չի կարող ՀԷՑ-ին ստիպել ներդրումներ կատարել
copy image url

Մենաշնորհից զրկելով՝ կառավարությունն այլևս չի կարող ՀԷՑ-ին ստիպել ներդրումներ կատարել

Ներքին Խոսք 4 ամիս առաջ - 21:00 02-12-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Հայաստանում վերջին ամիսներին էլեկտրաէներգիայի անջատումները կրկին հաճախակիացել են, ինչը հանրության շրջանում լուրջ դժգոհություններ է առաջացրել։

Հայաստանի էներգետիկ համակարգը մեծ ներդրումների կարիք ունի, քանի որ գործող ցանցը չափազանց հին է, իսկ նախորդ տարիներին կատարված ներդրումներն աննշան են եղել։ Այս համատեքստում կարծիքներ են հնչում, որ կառավարությունը փորձում է Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությանը պարտավորեցնել, որ վերջինս սեփական միջոցների հաշվին կատարի վերազինման համար անհրաժեշտ ծախսերը, իսկ ՀԷՑ-ն էլ, չցանկանալով դա իր հաշվին անել, իր ունեցած ռեսուրսներով մի կերպ է պահում գործող համակարգը։

Oragir.News-ի հետ զրույցում էներգետիկ անվտանգային հարցերով փորձագետ, «Հայաքվե» նախաձեռնության անդամ Արմեն Մանվելյանը նշեց, որ վերջին շրջանում էլեկտրաէներգիայի անջատումների պատճառը շուկայի ազատականացումն է։ Նա ասաց, որ սա վերջին մի քանի տարիներին գործող իշխանությունների վարած քաղաքականությունն է, ինչը էլ հանգեցրել է այս խայտառակ իրավիճակին։

«Այսինքն՝ շուկան այլևս չի վերահսկվում։ Երբ նախկինում կար մոնոպոլիստ, շուկան վերահսկելի էր, և պետությունը վերահսկում էր այն, հիմա այսպես կոչված ազատականացման արդյունքում շուկան դարձել է ոչ վերահսկելի»,- ասաց նա։

Արմեն Մանվելյանը շեշտեց՝ կառավարությունն այժմ ՀԷՑ-ին չի կարող պարտադրել, որպեսզի վերջինս ներդրումներ կատարի. «Նախկինում, երբ ՀԷՑ-ը մենաշնորհ ուներ, իրեն կարելի էր ստիպել, որ ինքը ներդրումներ անի։ Քանի որ իրեն զրկել են այդ մենաշնորհից, կառավարությունը զրկվել է նաև ինչ-որ բան պարտադրելու հնարավորությունից։ Դրա համար էլ համակարգը սկսում է փլուզվել։ Իսկապես ճիշտ է՝ պետք է ներդրումներ կատարվեն, քանի որ այդ համակարգը շատ արագ մաշվում է, բայց ներդրումներ չեն կատարվում, համակարգն էլ մաշվում է և նման իրավիճակների ենք բախվում։ Նորից եմ կրկնում՝ դա միայն ՀԷՑ-ի խնդիրը չէ, սա պետության խնդիրն է, երբ դու չունես իշխանություններ, պետությունը բացակայում է նման իրավիճակ է ստեղծվում։ Իմ տպավորությամբ այսօրվա իշխանությունների վարած քաղաքականության մեջ նաև էներգետիկ համակարգը քանդելու միտում կա, ես չեմ կարող ասել, որ իրենք տգետ են և չեն հասկանում են ինչ են անում, իմ տպավարությամբ իրենք հատուկ միտում ունեն, ինչի հետևանքով էլ երկիրը կանգնում է նման խնդիրների առաջ, ու առաջիկայում դրանք ավելի են խորանալու»։

Անդրադառնալով Հայաստանում ամերկյան փոքր տիպի ատոմակայաններ կառուցելու հնարավորությանը՝ Արմեն Մանվելյանը համոզմունք հայտնեց, որ դա զառանցանքի ու անլրջության բնագավառից է։ «Այս մարդիկ չեն հասկանում, կամ էլ միտումնավոր կերպով քանդում են ամբողջ համակարգը։ Աշխարհում չեք կարող նշել մի երկիր, որտեղ ամերիկյան մոդելի փոքր ատոմակայաններ են կառուցել, նույնիսկ ԱՄՆ-ի տարածքում չկան, իսկ թե ինչու են անում՝ դա էլ հասկանալի չէ։ Մյուս կողմից այդ փոքր ատոմակայանները շատ էֆեկտիվ են մեծ պետություններում, որոնք ահռելի տարածքներ ունեն՝ իրարից հեռու գտնվող բնակավայրեր։ Այնտեղ փոքր ատոմակայաններ կառուցելը շատ ձեռնտու է. օրինակ Սիբիրում, Ալյասկայում, Չինաստանում, բայց ոչ Հայաստանի նման փոքր երկրի տարածքում»,- նշեց նա։

Արմեն Մանվելյանը հավելեց՝ այդ դեպքում Հայաստանի էներգետիկ համակարգը ամբողջովին կոլապսի կենթարկվի, իսկ գործող իշխանություններն ամեն ինչ անում են դրա համար։ «Եթե Աստված չանի իրենք փակեն այս ատոմակայանը ու անցնեն փոքր ատոմակայանների գաղափարին, դա ոչ թե կոլապս, այլ կործանում է լինելու»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
13:35 Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
13:00 Քանի էս ընդդիմությունն է, Նիկոլը 2026-ին էլ կընտրվի. հարցում Գյումրիում
11:46 «Փող ուտելն» ինձ համար կարմիր գիծ է, դա նշանակում է դավաճանել ժողովրդին․ Շենգավիթի թաղապետ