Ներքին 8 ամիս առաջ - 18:00 03-02-2026

Կրոնական ազատության խնդիր է առաջանում աշխատանքային իրավունքի ոլորտում․ Ռաֆայել Իշխանյան

Կրոնական ազատություների և մարդու իրավունքների վերաբերյալ ասյօր հրավիրված ասուլիսում, մեկնաբանելով իրավիճակը՝ «Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնի» (ACPR) նախագահ Ռաֆայել Իշխանյանը նշեց, որ տվյալ դեպքում լուրջ խնդիր է առաջանում աշխատանքային իրավունքի ոլորտում, որի շուրջ անհրաժեշտ է խոսել։

Նրա խոսքով՝ շատերի մոտ առաջացել է հարց՝ ինչ իրավիճակ է սա և ինչպես կարելի է այն լուծել, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում նման դեպք մինչ այժմ գրեթե չի եղել, և այս հարցի վերաբերյալ չկա ձևավորված դատական պրակտիկա։

Միևնույն ժամանակ, Իշխանյանը ընդգծեց, որ դրա անհրաժեշտությունն էլ պարտադիր չէ, քանի որ Հայաստանը պարտավոր է առաջնորդվել նաև միջազգային իրավական չափանիշներով, այդ թվում՝ Եվրոպական դատարանի նախադեպային որոշումներով։

Նրա խոսքով՝ իրենք առանձնացրել են համանման մի շարք գործեր, մասնավորապես՝ Ուկրաինայի Սյատոմիխայովկա համայնքի վերաբերյալ 2008–2012 թվականների գործերը, որոնցում Եվրոպական դատարանը հստակ ընդգծել է, որ կրոնական կազմակերպությունների ներքին կառուցվածքը և անդամակցության կարգավորումները պետք է դիտարկվեն որպես գործիքներ, որոնց միջոցով տվյալ կազմակերպությունն իրականացնում է իր կրոնի և հավատքի ազատության իրավունքը։

«Այսինքն՝ այստեղ մենք չենք խոսում սովորական աշխատանքային պայմանագրային հարաբերությունների մասին։ Այդ մարդկանց որևէ պաշտոն զբաղեցնելը կամ կազմակերպության հետ հարաբերությունների բնույթը բխում է կրոնի ազատության իրավունքից»,- նշեց Իշխանյանը։

Նա հավելեց, որ այստեղ կարելի է համեմատություն անցկացնել պետական ծառայության որոշ ոլորտների հետ, որտեղ գործում է այսպես կոչված հավատարմության և վստահության պարտականությունը։

«Այդ պարտականությունն է, որ տարբերակում է սովորական պայմանագրային աշխատողին պետական ծառայողից կամ հայեցողական պաշտոն զբաղեցնողից։ Վերջիններս պարտավոր են առավել զուսպ վարքագիծ դրսևորել, և այդ պատճառով նրանց վերադաս մարմիններն ունեն ավելի լայն լծակներ աշխատանքային հարաբերությունները դադարեցնելու հարցում։ Սակայն քաղաքական կամ կրոնական կազմակերպությունների պարագայում իրավիճակը բոլորովին այլ է», — ընդգծեց ACPR նախագահը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան

Ձեզ գուցե հետաքրքրի