Երգիչ Կարեն Ասլանյանը վերջին ժամերին իր ինստագրամյան էջի «սթորի» բաժնում հիվանդանոցից լուսանկարներ ու հոլովակներ է հրապարակում, ինչն անհանգստացրել է նրա հետևորդներին։
Թեև արտիստը դեռ չի հստակեցրել հոսպիտալացման պատճառը, համացանցում արդեն տարբեր վարկածներ են շրջանառվում։
Հատկանշական է, որ օրեր առաջ երգիչն անկեղծ հոլովակ էր հրապարակել՝ խոսելով ավելորդ քաշի դեմ պայքարի և կամքի ուժի թուլացման մասին։
Նա նշել էր, որ պատրաստ է կյանքում կտրուկ փոփոխություններ իրականացնել։
Արդյոք սա միջամտություն է նիհարելու հետ կապվա՞ծ, թե՞ առողջական այլ խնդիր, պարզ կդառնա, երբ երգիչը հանդես գա պաշտոնական մեկնաբանությամբ։