Մշակույթ 5 ամիս առաջ - 11:21 02-02-2026

Լոս Անջելեսում կայացել է «Գրեմմի»-ի 68-րդ մրցանակաբաշխությունը

Կիրակի Լոս Անջելեսում տեղի է ունեցել «Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխության 68-րդ արարողությունը։

Տարվա լավագույն ալբոմ է ճանաչվել պուերտոռիկացի ռեփեր Bad Bunny-ի Debí Tirar Más Fotos ալբոմը։ Լավագույն ձայնագրության անվանակարգում հաղթել է Կենդրիկ Լամարի և SZA-ի համատեղ Luther ստեղծագործությունը։ Կենդրիկ Լամարը հաղթել է նաև լավագույն ռեփ ալբոմի անվանակարգում։

Լավագույն վոկալ փոփ ալբոմ է ճանաչվել Լեդի Գագայի MAYHEM ալբոմը, իսկ տարվա երգ՝ Բիլլի Այլիշի Wildflower-ը։ Կյանքի նվաճումների համար հատուկ մրցանակը շնորհվել է լեգենդար ամերիկացի երգչուհի, հայկական արմատներ ունեցող Շերին։

Այս տարվա մրցանակաբաշխությունն աչքի է ընկել նաև քաղաքական շեշտադրումներով։ Մի շարք մրցանակակիրներ և հյուրեր քննադատել են ԱՄՆ ներգաղթային ոստիկանության գործողությունները՝ նշելով, որ վերջին շաբաթներին դրանց հետևանքով երկու ցուցարար է զոհվել։

«Գրեմմին» ԱՄՆ Ձայնագրող ակադեմիայի երաժշտական մրցանակն է, որը հիմնադրվել է 1959 թվականին։

Ամենից շատ դիտված

22:30 Քոչարյանը 2-րդ անգամ է արհամարհում ընտրողին ու թուլացնում դաշինքի դիրքերը
22:19 Իշխանությունը՝ ՔՊ-ին, ազատությունը՝ աներ Վարդան Ղուկասյանի՞ն. խոսակցություններ Գյումրիից
17:43 Սնունդ, ջուր, համազգեստ և վարորդներ չկան․ ահազանգ Կապանի զորամասերից մեկից
13:30 Պատերազմի սկզբից ի վեր Պուտինի վարկանիշը կտրուկ իջնում է. ինչ թվեր են հրապարակվել
14:23 Սենսացիոն որոշում Թուրքիայում. Բենիամին Նեթանյահուին և ևս 34 պաշտոնյայի սպառնում է ցմահ ազատազրկում
14:45 Հեքիաթային հանգիստ. Հռիփսիմե Հակոբյանը որդիների հետ մեկնել է Դիսնեյլենդ
16:53 Երևանում բախվել են ուսումնական Toyota-ն, Nissan-ը, Lada-ն և բեռնատարը․ կան վիրավորներ
18:36 2 ոստիկան է ձերբակալվել 3 տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու համար
16:43 Կոմունալները ամսվա մեջ 3 անգամ լինի. Ռաֆայել Երանոսյանի արձագանքը իրեն քննադատողներին
18:43 Ավագանու ՔՊ-ական անդամը դարձել է Արթիկի նոր փոխքաղաքապետ