Ներքին Միտք 8 ամիս առաջ - 16:23 01-02-2026

Մինչ Բաքվի բռնապետը միջնորդական առաքելություն է առաջարկում Իրանին, ՀՀ վարչապետը զբաղված է համերգներ ու շոուներ ցուցադրելով

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը.

Բաքվի բռնապետ Իլհամ Ալիևը Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ զրույցում մտահոգություն է հայտնել տարածաշրջանում լարվածության աճի կապակցությամբ և հայտարարել, որ Բաքուն պատրաստ է ներդրում ունենալ իրավիճակի կարգավորման գործում:

Ըստ էության, Բաքվի բռնապետը առաջարկել է միջնորդական առաքելություն, և սա իսկապես պրագմատիկ մոտեցում է` օգտագործել Թրամփի հետ հարաբերությունների նորահայտ ջերմությունը և շահել տարածաշրջանում ազդեցություն և հեղինակություն:

Իսկ նույն ժամանակ, Հայաստանի վարչապետը, որ 2021 թվականից լայնորեն ստացել է աջակցություն` քաղաքական, դիվանագիտական, լոգիստիկ և այլն, Իրանից, այսօր զբաղված է համերգներ ու շոուներ ցուցադրելով:

Այսօր, Հայաստանի ղեկավարը առնվազն օրական 4-5 անգամ պիտի խոսեր Թեհրան ու Վաշինգտոն և փորձեր որոշակի դերակատարում ստանձնել` նպաստելով տարածաշրջանում խաղաղության հաստատման և համագործակցության մթնոլորտի ձևավորման համար: Դա կտար նաև 2020 թվականից հետո Հայաստանի զրոյացված ազդեցության գոնե չնչին վերականգնման հնարավորություն:

Ամեն դեպքում Բաքուն փորձում է իր մեծ եղբոր` Թուրքիայի օրինակով, պղտոր ջրերում ձուկ որսալ:
Սա էլիտաների որակի, ռազմավարական մտածողության մասին է...

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող