Ներքին 4 ամիս առաջ - 19:38 30-01-2026

Կարծես նոր «պանդորայի արկղ ենք բացել». Ռոմանոս Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին

ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը սոցցանցի իր էջում գրել է.

«ՀԷՑ-ի «Վարդաշեն» ենթակայանում մեկ ամիս առաջ տեղի ունեցած վթարից հետո, ի թիվս ներքին հետաքննություն իրականացնելու նպատակով կազմավորված երկու առանձին հանձնաժողովների, եւս մեկ աշխատանքային խումբ է ձեւավորվել՝ ՀՀ ողջ տարածքում ՀԷՑ-ի շահագործման տակ գտնվող 110/35 կՎ բարձր լարման շուրջ 322 ենթակայաններում համալիր ստուգումներ իրականացնելու եւ վեր հանելու հրատապ ու միջնաժամկետ կտրվածքում լուծում պահանջող անհետաձգելի խնդիրները։

Այս պահին խումբն այցելել է արդեն 222 ենթակայաններ եւ գույքագրել ամբողջական խնդիրներ. մնացյալ 100 ենթակայաններում ստուգայցերը կավարտեն առաջիկա 10-12 օրերին։

Պատկերը, որը մեզ հայտնի դարձավ ստուգայցերի արդյունքում, ցավով եմ նշում, սակայն մեղմ ասած՝ հուսադրող չեն, եւ այս ուղղությամբ եւս, կարծես, նոր «պանդորայի արկղ ենք բացել». ահռելի անելիք եւ աստղաբաշխական բյուջե է ենթադրում այսչափ մաշված, խարխուլ եւ բարոյապես հնացած ենթակառուցվածքների նորացման աշխատանքները, որն անխուսափելիորեն պարտավոր ենք իրականացնելու ամենակարճ ժամկետներում, որպեսզի բաշխման ցանցի վատթար վիճակով պայմանավորված՝ մեր Պետությունը տեսանելի ապագայում որեւէ պարագայում չունենա էներգետիկ հնարավոր ճգնաժամեր։

Կից ներկայացնում եմ լուսանկարներ, որոնք արվել են այս պահին լարման տակ գտնվող մի շարք ենթակայաններում՝ Երեւանում եւ հանրապետության բազմաթիվ բնավայրերում»։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան