Ուղիղ եթեր
Ներքին 10 ամիս առաջ - 18:08 24-07-2025

Ռոմանոս Պետրոսյանը մի շարք կադրային փոփոխություններ է իրականացրել ՀԷՑ-ում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի կողմից հաստատված համապատասխան իրավական ակտերի հիման վրա իրականացվել են մի շարք կադրային փոփոխություններ Ընկերության բարձրաստիճան պաշտոնյաների կազմում:

Մասնավորապես՝

«ՀԷՑ» ՓԲԸ-ի Գլխավոր տնօրենի տեղակալ, Իրացման տնօրեն է նշանակվել՝ Լևոն Օհանեսյանը (պետական կառավարման համակարգի և մասնավոր ոլորտներում շուրջ 25 տարվա մասնագիտական փորձ).

«ՀԷՑ» ՓԲԸ-ի Գլխավոր տնօրենի տեղակալ, Էկոնոմիկայի և ֆինանսների տնօրեն է նշանակվել՝ Արմեն Շահնազարյանը (պետական կառավարման համակարգի ֆինանսական և մասնավոր ոլորտներում շուրջ 25 տարվա մասնագիտական փորձ).

«ՀԷՑ» ՓԲԸ-ի Գլխավոր տնօրենի տեղակալ, Անվտանգության և վերահսկողության տնօրեն է նշանակվել՝ Դավիթ Սարգսյանը (պետական կառավարման համակարգի և անվտանգային ոլորտներում շուրջ 25 տարվա մասնագիտական փորձ).

«ՀԷՑ» ՓԲԸ-ի Իրացման տնօրենի տեղակալ, Երևան քաղաքի էներգաիրացման սպասարկման տնօրեն է նշանակվել՝ Արման Սմբատյանը (պետական կառավարման համակարգի և մասնավոր ոլորտներում շուրջ 20 տարվա մասնագիտական փորձ):

«ՀԷՑ» ՓԲԸ-ի ժամանակավոր կառավարչի լիազորությունների ժամկետներում վերջինիս կողմից իրականացվելիք գործողությունների նպատակներն են՝

միտումնավոր եղանակով էներգետիկ ճգնաժամի ստեղծման ռիսկերի կանխարգելումը,
հանրային կարգի ապահովումը, պետական անվտանգությանը սպառնացող հնարավոր ռիսկերի վերացումը,

ՀԷՑ-ում տեղի ունեցած չարաշահումների քողարկման բացառումը և հետագա չարաշահումների կանխարգելումը:

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան