Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 8 ամիս առաջ - 20:30 29-01-2026

Եկեղեցականներին բանտ են նստեցրել, սա հալածանք չի՞. հարցում

Խորհրդարանական վեհաժողովի նիստում արտգործնախարար Արարատ Միրզոյանի ելույթից հետո Պահպանողականների խմբից հնչեց հարց՝ արդյո՞ք եպիսկոպոսների ձերբակալությունները և վարչապետի հռչակած բարեփոխումների ծրագիրը չեն խախտում կրոնական և խոսքի ազատությունը։ Արարատ Միրզոյանը այդ պնդումները որակեց որպես բամբասանք՝ ընդգծելով, որ Հայաստանում հոգևորականների նկատմամբ հալածանք չկա։ Նախարարը նշեց, որ օրենքի գերակայությունը վերաբերում է բոլորին՝ անկախ զբաղեցրած դիրքից կամ կարգավիճակից։

Oragir.News-ը շրջել է Երևանի փողոցներով և անցորդներին հարցրել․ «Համաձա՞յն եք Արարատ Միրզոյանի հետ, որ Հայաստանում հոգևորականներին չեն հալածում»։

Քաղաքացիների արձագանքները տարբեր էին՝ հաճախ իրարամերժ։

Մի կին ասաց․ «Ոչ մի բանի հետ համաձայն չեմ»։

Մի տղամարդ նշեց, որ թեման իրեն չի հետաքրքրում․ «Էդ թեման ինձնից հեռու ա։ Ես անհավատ եմ, տենց հարցերի չեմ պատասխանում»։

Կային նաև կտրուկ արձագանքներ․ «Ես իրանց ոչ մի խոսքին համաձայն չեմ»։

Մի կին հակառակ կարծիք հայտնեց․ «Չէ՝ չեն հալածվում, ինչի են հալածվում որ։ Սխալ հոգևորականներին պետք ա ճնշել»։

Մեկ այլ հարցված նշեց. «Հայաստանում հալածվում ա հոգևորը»։

Մեկ այլ կին սկզբից մեզ ամոթանք տվեց հարցի համար՝ կարծելով՝ մենք ենք այդ արտահայտությունն արել․ «Ոնց չեն հալածվում, ամոթ ա»։

Կային նաև քաղաքացիներ, ովքեր կողմ էին տեսակետին․ «Իհարկե, որովհետև տեսնում եմ՝ էդ եկեղեցականների կողմից պետությունն ա հալածվում»:

Մի տղամարդ նշեց, որ համաձայն է, սակայն խնդրեց այլ հարց չտալ։

Այնուհետև հարցին պատասխանեց մի կին, իսկ մեկ այլ կին, լսելով հարցը, մոտեցավ, և նրանք սկսեցին իրար լրացնելով խոսել․ «Անհարմար է, անհարմար։ Եկեղեցականներին բանտ են նստեցրել, եկեղեցին չի՞ հալածվում։ Արարատ Միրզոյանը շատ բան ա ասում։ Արարատ Միրզոյանը էդտեղ լինելու իրավունք չուներ»։

Մի այլ տղամարդ կարճ պատասխանեց․ «Բացառված ա՝ հալածվում են»։

«Հոգևորականներին հարկավոր է երկրի դավաճանության համար հեռացնել։ Հայանպաստ չեն գործում»,- իր քաղաքական գնահատականը տվեց մի կին։

Մեկ տղամարդ նշեց, որ նախարարի խոսքերում հակասություն է տեսնում․ «Իրա ասած մտքերից ա էդպես ստացվում, որ հալածվում են, ինքն իրան հակասում ա»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան