Ներքին 8 ամիս առաջ - 11:09 29-01-2026

Տուգանքները կաթվածահար են անում առաքման ոլորտը Երևանում

Այսօր՝ հունվարի 28-ին, SHAMSHYAN.com էր զանգահարել Երևանի բնակիչ, «Բագա ֆուդ» ընկերության վաճառքի տնօրեն, 38-ամյա Գուրգեն Ուսեպյանը, ով իր դժգոհությունն էր հայտնում առաքման մեքենաների վարորդների նկատմամբ վերջին շրջանում կիրառվող վարչական տուգանքների վերաբերյալ։

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում Գ․ Ուսեպյանը նշեց, որ տարիներ շարունակ իրենց, ինչպես նաև այլ ընկերությունների առաքման մեքենաները Երևանի փողոցներում, հատկապես կենտրոնական հատվածներում, կանգնել են երկրորդ գծում՝ սրճարաններին, ռեստորաններին և հյուրանոցներին առաքումներ կատարելու նպատակով, և մինչ այժմ որևէ տուգանքի չեն ենթարկվել։ Սակայն հունվար ամսից իրավիճակը կտրուկ փոխվել է։
«Արդեն մոտ մեկ ամիս է՝ մեր վարորդների նկատմամբ սկսվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրությունների կազմումը։ Բացի դրամական տուգանքից, յուրաքանչյուր ակտի համար հանվում է նաև 0,25 բալ միավոր, ինչի արդյունքում վարորդները մտավախություն ունեն, որ կարճ ժամանակում կարող են զրկվել վարորդական իրավունքի վկայականից»,- նշեց նա։

Գուրգեն Ուսեպյանի խոսքով՝ խնդիրը համատարած է և վերաբերում է ոչ միայն իրենց ընկերությանը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

17:35 2 տարի աշխատակիցներից ամիսը 50 հազար դրամ է պահանջել․ Բյուրակնի դպրոցի նախկին տնօրենը կալանավորվել է
13:40 Կրկին զոհ՝ բանակում. հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով
08:48 Օգոստոսին Ուկրաինայի օդային հարվածի հետևանքով զոհվել է առնվազն 20 ռուս սպա
22:40 Մանրամասներ՝ հրшզենային վնшսվածքով հայտնաբերված զինծառայողի դեպքից
17:41 Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է գլորվելով է ձորը. կա 1 զոհ, 3 վիրավոր
18:50 ՌԴ ՊՆ․ Ռուսական ուժերը վերահսկողություն են հաստատել Խարկովի մարզի երկու բնակավայրերի նկատմամբ
08:22 Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ․ «Հրապարակ»
16:00 Փողի մոլուցքը խեղել է մեր ինքնությունը․ թանգարան բաց երկնքի տա՞կ, թե՞ կորսված դիմագիծ
13:15 Դավիթ Բեկի փողոցում բախվել են «Mercedes»-ը, 2 «Changan»-ները ու բեռնատար «Գազել»-ը
22:09 «Գյումրու օր» միջոցառումը կկազմակերպվի Սամվել Կարապետյանի միջոցներով, ՔՊ-ականները վրդովված են