Արտաքին 4 տարի առաջ - 10:33 18-12-2021

Tiktok-ը սոցցանցի բաղադրատոմսերով պատրաստված սննդի առաքման բիզնես կբացի

TikTok սոցիալական ցանցը հայտարարել է Virtual Dining Concepts-ի հետ համագործակցության մասին՝ ԱՄՆ-ում ռեստորանային ցանց ստեղծելու համար, որը միայն սննդի առաքմամբ կզբաղվի: Այս մասին հաղորդել է Bloomberg-ը՝ հղում անելով սոցցանցի հայտարարությանը։

Նախատեսվում է, որ TikTok Kitchen ռեստորանները կսկսեն աշխատել 2022թ.-ի մարտին:

Virtual Dining Concepts-ի համահիմնադիր Ռոբերտ Էռլը հայտարարել է, որ ցանցը գործարկման պահին կունենա մոտ 300 ռեստորան, իսկ մինչև 2022թ.-ի ավարտը նախատեսվում է դրանց թիվը հասցնել ավելի քան 1000-ի: «Ամեն ամիս միլիարդ դիտող ունեցող հարթակ կա, և ինչպես ցույց են տալիս թվերը, նրանք անընդհատ ակտիվ են: Առաջին անգամ է նման ապրանքանիշը (մտնում այս շուկա), այն հարյուր միլիոնների հասնող (պոտենցիալ) լսարան ունի»,- հավելել է Էռլը:

Նրա խոսքով, ռեստորանների ճաշացանկը կթարմացվի տարեկան չորս անգամ և կներառի սոցցանցի օգտատերերի կողմից ամենաշատ դիտվող ուտեստները։ Ճաշացանկում անպայման կլինի ֆետա պանրով պաստան՝ Google-ի որոնումների համաձայն 2021թ.-ի ամենահայտնի ուտեստը:

TikTok-ը նշել է, որ նախագծից ստացված շահույթը կուղղվի սոցցանցի օգտատերերի շրջանում խոհարարական տաղանդների աջակցությանը։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում