Սուտն ու չարիքը, կեղծավորությունն ու փարիսեցիությունը սահմաններ չունեն․ Անդրանիկ Թևանյան
Անդրանիկ Թևանյանը գրառում է կատարել «Կեղծիք և փարիսեցիություն» վերտառությամբ․
«Պատերազմ ու պարտություն բերած, հազարավոր զոհեր, վիրավորներ ու ավերածություններ բերած, խաղաղության անվան տակ «արևմտյան Ադրբեջանի» կառուցմանը նպաստող իշխանությունը փարիսեցիաբար ու կեղծավոր ձևով Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների օր է սահմանել՝ դա անելով ամենանողկալի տարբերակով:
Սուտն ու չարիքը, կեղծավորությունն ու փարիսեցիությունը սահմաններ չունեն»: