Արտաքին 5 ամիս առաջ - 13:15 26-01-2026

Կանադան չի ստորագրի ազատ առևտրի համաձայնագիր Չինաստանի հետ. Քարնի

Կանադայի վարչապետ Մարկ Քարնին պատասխանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքներին՝ Կանադայի նկատմամբ պատժիչ մաքսատուրքեր սահմանելու մասին, եթե Օտտավան առևտրային համաձայնագիր կնքի Պեկինի հետ։

Նա վստահեցրել է, որ իր երկիրը մտադիր չէ ազատ առևտրի համաձայնագիր կնքել Չինաստանի հետ, քանի որ դա կհակասի Հյուսիսամերիկյան ազատ առևտրի համաձայնագրին (USMCA), որը ստորագրվել է ԱՄՆ-ի, Մեքսիկայի և Կանադայի միջև` Թրամփի նախագահության առաջին ժամկետի ընթացքում:

Քարնին ընդգծել է, որ Կանադան «հարգում է իր պարտավորությունները» USMCA-ի շրջանակներում, իսկ Չինաստանի հետ պայմանավորվածությունները վերաբերում են միայն Կանադայի ու Չինաստանի միջև խնդրահարույց առևտրային հարցերին՝ չինական արտադրության էլեկտրական մեքենաներին, գյուղատնտեսական արտադրանքին և ձկնամթերքին։

Ավելի վաղ Թրամփը Կանադային սպառնացել էր 100% մաքսատուրքերով, եթե Օտտավան առևտրային համաձայնագիր կնքի Չինաստանի հետ։ «Մարկ Քարնին խորապես սխալվում է, եթե կարծում է, որ Կանադան կարող է դառնալ ԱՄՆ ուղարկվող չինական ապրանքների տարանցիկ կետ»,- գրել է նա Truth Social հարթակում։ ԱՄՆ նախագահի համոզմամբ՝ «Չինաստանը ողջ-ողջ կուտի Կանադան, կուլ կտա այն ամբողջությամբ և կոչնչացնի նրա բիզնեսը, սոցիալական կառուցվածքն ու կենսակերպը»:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը