Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 18:45 09-01-2025

Կանադան եղել է, կա ու կմնա․ հարցում՝ Կանադան ԱՄՆ-ին միացնելու մասին

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակել է քարտեզ և ցույց տվել, թե ինչ տեսք կունենա Միացյալ Նահանգները, եթե Կանադան միանա նրան։

Երեքշաբթի՝ հունվարի 7-ին, Թրամփի Truth Social էջում հրապարակված քարտեզում Կանադան և ԱՄՆ-ը ներկված են նույն գույնով՝ այդպիսով ձևավորելով մեկ պետություն, որը կոչվում է Միացյալ Նահանգներ։ Նորընտիր նախագահը կարծիք է հայտնել, որ նման միավորումը ոչ միայն տնտեսական կայունություն կբերի Կանադային, այլև կպաշտպանի այդ երկիրն արտաքին սպառնալիքներից, որոնք, ըստ նորընտիր նախագահի, գալիս են «ռուսական և չինական նավերից»։

Նշենք նաև, որ Կանադայի իշխանությունները կտրականապես մերժել են ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի ակնարկը՝ երկիրն ԱՄՆ-ի կազմում ընդգրկելու վերաբերյալ։

«Նորընտիր նախագահ Թրամփի մեկնաբանությունները ցույց են տալիս, որ նա չի հասկանում, թե ինչն է Կանադան դարձնում ուժեղ երկիր: Մեր տնտեսությունն ուժեղ է: Մեր ժողովուրդն ուժեղ է: Մենք երբեք չենք նահանջելու սպառնալիքների առջև»,- գրել է Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին սոցցանցի իր էջում:

Oragir.News-ը այսօր շրջեց քաղաքում և անցորդներին հարց ուղղեց․ «Ի՞նչ եք կարծում, Թրամփին կհաջողվի՞ Կանադան միացնել ԱՄՆ-ին, թե՞ ոչ, և արդյոք նորընտիր նախագահը կդիմի՞ կոնկրետ գործողությունների»։

Հարցվածներից մեկի կարծիքով՝ եթե որոշել են, ապա կլինի։

«Ես էլ առաջարկում եմ՝ Բաքուն միացնել Հայաստանին»,- նշեց մեկ այլ քաղաքացի։

«Կանադան եղել է, կա ու կմնա, իսկ Ամերիկան ի՞նչ է, հավաքածո՞ւ»,- ասաց անցորդներից մեկը։

Մեկ այլ անցորդի խոսքով էլ՝ միանալուց վնաս չկա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան