Արտաքին 5 ամիս առաջ - 17:47 25-01-2026

Բելգորոդին հարվածել են HIMARS հրթիռներով. դա քաղաքի ամենազանգվածային հրետակոծությունն էր. նահանգապետ

Շաբաթ երեկոյան ռուսաստանյան Բելգորոդ քաղաքը Ուկրաինայի կողմից հրետակոծության է ենթարկվել, հաղորդում են նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը և «Պեպել» տելեգրամյան ալիքը:

Ըստ նահանգապետի՝ տուժածներ չկան:

Գլադկովի վկայությամբ՝ դա քաղաքի ամենազանգվածային հրետակոծությունն էր:

Բելգորոդի քաղաքապետ Վալենտին Դեմիդովի փոխանցմամբ՝ հրետակոծությունից հետո դադարել են գործել մի քանի շենք ջեռուցմամբ ապահովող պոմպակայանի պոմպերը: «Պեպել»-ը հաղորդում է, որ հրետակոծության թիրախը Բելգորոդի ՋԷԿ-ն էր, որի շենքին մի քանի հարված է հասցվել:

Նահանգապետը գրել է, թե, ենթադրաբար, Բելգորոդին հարվածներ են հասցվել HIMARS հրթիռներով: «Պեպել»-ը, այդուհանդերձ, ենթադրում է, որ հրետակոծությունը կատարվել է «Գրադ»-ից, բայց և հնարավոր է համարում, որ ՋԷԿ-ին հարվածը հասցվել է HIMARS-ից:

Գլադկովը հայտնել է նաև, որ այսօր առավոտյան Կրասնայա Յարուգա ավանում անօդաչու թռչող սարքը պայթել է մասնավոր տան մոտ, տուժել է երեք խաղաղ բնակիչ, այդ թվում՝ երեխա:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը Բելգորոդի ՋԷԿ-ին հասցված հարվածը պաշտոնապես չի մեկնաբանել: Գերատեսչության տվալներով՝ գիշերվա ընթացքում հակաօդային պաշտպանության ուժերը ռուսաստանյան տարածաշրջանների երկնքում որսացել և ոչնչացրել են 52 ուկրաինական անօդաչու թռչող սարք, դրանցից երեքը՝ Բելգորոդի մարզում: Անօդաչուները գրոհել են նաև Բրյանսկի, Ռոստովի, Օրյոլի, Աստրախանի մարզերը և Կրասնոդարի երկրամասը:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը