Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 8 ամիս առաջ - 17:45 24-01-2026

Քաղաքապետ եթե լինի, այդ ժամանակ էլ կմաքրեն. հարցում

Երեկ Երևանում առատ ձյուն էր տեղացել, ինչի հետևանքով մայրաքաղաքում երթևեկությունը մի քանի ժամով փաստացի կաթվածահար էր եղել։ Շատ փողոցներում ձնամաքրման աշխատանքների բացակայությունը դժգոհություն էր առաջացրել քաղաքացիների շրջանում։

Oragir.News-ը շրջել է Երևանի փողոցներով և անցորդներին հարցրել․ «Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ ձնամաքրման աշխատանքներ չեն իրականացվել»։

Քաղաքացիների պատասխանները տարբեր էին։

Մի տղամարդ պատասխանեց․ «Քաղաքապետին հարցրեք՝ տեխնիկա չունե՞ն, թե՞ աշխատող չունեն։ Աշխատողն էլ նորմալ չի աշխատում»։

Մեկ այլ տղամարդ խնդիրը կապեց կոռուպցիայի հետ․ «Նորություն չի, որովհետև էդ փողերն ուտում են, ժողովուրդն էլ պիտի ընգնի, ջարդվի»։

Կային նաև կարծիքներ, որ խնդիրը աշխատանքի որակի մեջ է․ «Վատ են աշխատում։ Ամեն մեկը, որ իրա աշխատանքը կատարի, ամեն ինչ կազմակերպված կլինի»,– ասաց մի կին։

Մեկ այլ անցորդ հեգնանքով պատասխանեց. «Քաղաքապետ եթե լինի, էդ ժամանակ էլ կիրականացնեն»։

Հնչեցին նաև կոշտ պատասխաններ. «Ջայնամ կատարվեն, ավելի կարևոր բաներ կա հայ ազգի համար, գոնե թող էդի անեն։ Էսի արևը կհալցնի, բա Նիկոլի գլուխը ո՞վ պետք ա հալցնի»։

Մեկ այլ տղամարդ առաջարկեց իր «լուծումը»․ «Երևի չեն վճարում, թող տան ինձի, ես՝ մաքրեմ»։
Մասիվում բնակվող երկու քաղաքացի տարբեր կարծիքներ արտահայտեցին։ Մեկը նշեց, որ ձնամաքրման աշխատանքներ չի նկատել, մյուսը հակադարձեց՝ ասելով, որ վիճակը այնքան էլ ահավոր չի եղել, և գիշերը աշխատանքներ իրականացվել են։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան