Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 3 տարի առաջ - 19:55 22-08-2023

Լավ կլինի, որ ընդդիմադիր մեկը լինի Երևանի քաղաքապետ․ հարցում

Օգոստոսի 23-ից մեկնարկում է Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը։ Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 13 կուսակցություն և 1 դաշինք։ Ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 17-ին։

Oragir.News-ն այսօր հարցում է իրականացրել մայրաքաղաքում, անցորդներից հետաքրքրվել, թե ըստ իրենց՝ Երևանի ամենակարևոր խնդիրը ո՞րն է, ի՞նչ պետք է առաջարկեն քաղաքական ուժերը, որ ընտրեն նրանց։

«Ընդունված է, որ իշխող ուժի թեկնածուն է միշտ անցնում քաղաքապետ, բայց այս անգամ լավ կլինի, որ ընդդիմադիր մեկը լինի, դա ավելի շատ կօգնի մեզ։ Հետո իրար հետ կարող է որոշումներ ընդունեն, ավելի մեղմ իրար վերաբերվեն, բայց թող համախմբվեն»,- ասաց հարցվածներից մի տղամարդ։

Հարցին՝ ինչպե՞ս եք վերաբերվում, որ ընտրություններին մասնակցում են նաև դերասաններ՝ Հայկ Մարության, Հովհաննես Ազոյան, քաղաքացին պատասխանեց․ «Դե հիմա կարող է պատահի բոմժն էլ գա, ուզենա՝ մասնակցի, մարդ է, ուզում է՝ մասնակցի։ Հետո ինչ, որ դերասան են, ես դեմ եմ»։

Հարցվածներից մի կին էլ ասաց, որ ոչ մեկին չի ընտրելու․ «Ոչ մեկին չեմ ընտրելու, որովհետև ղեկավարներից ոչ մեկը մարդ չի»։

Մանրամասները՝ տեսնայութում։

Անի Ներկարարյան

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան