Ներքին Տեսանյութ 4 ամիս առաջ - 18:01 23-01-2026

Չմաքրված փողոցներ ու մայթեր, կաթվածահար երթևեկություն Երևանում

Արդեն մի քանի ժամ տեղացող առատ ձյունը քաոսային իրավիճակ է ստեղծել Երևանում։ Չմաքրված փողոցներն ու մայթերը, կաթվածահար երթևեկությունը, կիլոմետրերի հասնող խցանումներն ամենուր են։

Թեև քաղաքապետարանից զգուշացրել են, որ ձյան առատ տեղումներով պայմանավորված ձնամաքրման աշխատանքները հնարովոր է ուշացումով իրականացվեն, բայց հարկ է նկատել, որ տեղումներն ամենևին էլ անակնկալ չէին, դրանց մասին արդեն իսկ հայտարարել էին համապատասխան մարմինները։

Մանրամասները՝ տեսանյութում