Արտաքին 6 ամիս առաջ - 22:53 22-01-2026

ՀԱՄԱՍ-ը պատրաստ է հանձնել զենքերը քաղաքական կուսակցության կարգավիճակ ստանալու դիմաց

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը համաձայնել է հանձնել զենքերը քաղաքական կուսակցության կարգավիճակ ստանալու դիմաց։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Sky News Arabia-ն՝ հղում անելով իր աղբյուրներին։

Աղբյուրների տվյալներով՝ ՀԱՄԱՍ-ի ղեկավարության մի մասը կարող է լքել Գազայի հատվածը, իսկ ԱՄՆ-ն պարտավորվում է ապահովել անվտանգության համապատասխան երաշխիքներ։

Միևնույն ժամանակ նշվում է, որ Իսրայելը լուրջ առարկություններ է հայտնել հնարավոր պայմանավորվածությունների մի շարք կետերի վերաբերյալ։ Մասնավորապես, իսրայելական կողմը դեմ է հանդես գալիս ՀԱՄԱՍ-ի՝ քաղաքական դաշտում պահպանմանը նույնիսկ զենքը հանձնելու պարագայում։

Ամենից շատ դիտված