Ուղիղ եթեր
Արտաքին 7 ամիս առաջ - 21:20 22-01-2026

ՆԱՏՕ-ն նախատեսում է զորավարժություններ անցկացնել Արկտիկայում

ՆԱՏՕ-ն նախատեսում է առաջիկա ամիսներին Արկտիկայում անցկացնել ռազմական վարժանքներ և վերապատրաստման միջոցառումներ:

Այս մասին հայտարարել է դաշինքի ռազմական կոմիտեի նախագահ, ծովակալ Ջուզեպպե Կավո Դրագոնեն։

«Մենք նաև քննարկեցինք Արկտիկան, որը, անկասկած, ՆԱՏՕ-ի համար ռազմավարական նշանակություն ունեցող տարածաշրջան է, որտեղ մենք առաջիկա ամիսներին նախատեսել ենք ռազմական վարժանքներ և ուսումնական միջոցառումներ», – դաշինքի պաշտոնական կայքում հեռարձակված մամուլի ասուլիսում ասել է ռազմական կոմիտեի նախագահը։