Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 5 ամիս առաջ - 22:45 21-01-2026

Ընդդիմադիր գործիչ կա՞. ոչ մեկին էլ չեմ վստահում. հարցում

Ընդդիմադիր քաղաքական գործիչների հանդեպ հասարակական վստահությունը հասկանալու համար Oragir.News-ը շրջել է Երևանի փողոցներով և անցորդներին հարցրել․ «Ընդդիմադիր քաղաքական գործիչներից ո՞ւմ եք վստահում»։

Քաղաքացիների մեծ մասը անվստահություն հայտնեց՝ նշելով, որ վստահելի ընդդիմություն չի տեսնում։

Մի տղամարդ ասաց, որ քաղաքականությամբ ընդհանրապես չի զբաղվում. «Ես քաղաքական բաներով չեմ զբաղվում, զահլա էլ չունեմ։ Իրանք իրար արժանի են»։

Հարցվածներից մի կին արձագանքեց հեգնանքով՝ կասկածի տակ դնելով ընդդիմության գոյությունը․ «Ընդդիմադիր քաղաքական գործիչ էլ գոյություն ունի՞»։

Մի կին նշեց․ «Նրանք խառնում են իրար, շփոթեցնում են»։

Մեկ տղամարդ առանձնացրեց կոնկրետ անուն․ «Սամվել Կարապետյանին եմ նախընտրում»։

Մեկ այլ հարցված կտրուկ ձևակերպմամբ ասաց, որ ոչ մեկին չի վստահում՝ հատկապես այն գործիչներին, ովքեր իրենց անվանում են ժողովրդի ծառա․ «Ոչ մեկին էլ չեմ վստահում․ որ ասում են՝ մենք ժողովրդի ծառա ենք, սաղ սուտ ա։ Որ ասում են՝ ժողովրդի էշն ենք, ծառան ենք։ Իրանց համար ինչ տարբերություն՝ մեջքի փալասը ոսկուց ա, թե կաշվից ա․ բեռ ա մեջքին նստած»:

Մեկ այլ անցորդ նշեց, որ վստահելի ընդդիմություն կտեսնի միայն այն դեպքում, եթե այն լինի ազգային արժեքների վրա հիմնված:

«Մենք ունե՞նք ընդդիմադիր քաղաքական գործիչ՝ ազգայնական, հայեցի, ու որի թիմում օտարազգի ներկայացուցիչ չկա։ Եթե ունենք, ասեք՝ գնամ միանամ»,- ասաց նա։

Մանրամատները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
16:22 Շուտով ամուսնանում եմ. սննդաբան Լիլիթ Բասյանի ցնցող հայտարարությունն ու սիրելիի հետ նոր նկարը
18:14 Իսպանիա հասած հայկական ծիրանի ամբողջ խմբաքանակը փչացել է. պիտանի չէ իրացման
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
13:40 Երևանում մարտաֆիլմ հիշեցնող զինված «ռազբորկան» տեսանկարահանվել է. պարզվել է՝ 2 մարտական նռնակներից մեկն է պայթել
09:31 Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԱՄՆ-ն նոր հզոր հարվածներ է հասցրել Իրանին
16:49 Ուկրաինական խոշորագույն լոգիստիկ կենտրոններից մեկն ամբողջությամբ այրվել է ռուսական հարձակման հետևանքով
13:32 Փաշինյանը պատարագի է մասնակցել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում