Ներքին 8 ամիս առաջ - 22:30 21-01-2026

Ինչ արժե 300 հազար աշխատատեղը. Սամվել Կարապետյանի առաջարկի հետքերով

Հայաստանը փոխելու համար մեր առաջին քայլը. առաջարկում ենք ստեղծել 300.000 նոր աշխատատեղ Հայաստանում: Մենք ունենք պլանավորած քաղաքականություն, թե ինչպես ստեղծել 300.000 աշխատատեղ Հայաստանում, քաղաքականության հիմքում ընկած է արդյունաբերականացումը:

Այս մասին Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագրի շնորհանդեսի ընթացքում հայտարարեց «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը:

Նախ հարկ է նշել, որ նման հայտարարությունը առաջին հայացքից բավականին գայթակղիչ է, լսելիս բոլորն էլ ուզում են երևի գնալ ու քվեարկել Կարապետյանների օգտին, բայց իրականությունից կտրվելը դժվար է ստացվում։

Միջազգային փորձն ու տնտեսական հաշվարկները թույլ չեն տալիս հավատալ այս թվերին, քանի որ նման ծրագիրն ունի չափազանց բարձր գին ու իրագործելիության լուրջ խնդիրներ։

Արդյունաբերության մեջ աշխատատեղ ստեղծելը էապես տարբերվում է ծառայությունների կամ առևտրի ոլորտից։

Ենթադրենք՝ ուզում են ստեղծել 300.000 արդյունաբերական աշխատատեղ, իսկ յուրաքանչյուր նմանատիպ գործարանը ունի 500 աշխատեղ, անհրաժեշտ կլինի բացել մոտավորապես 600 գործարան։

Ընդհանրապես մեկ աշխատատեղի միջազգային ցուցանիշով արժեքը կազմում է 40.000 դոլար, ինչը ոչ թե աշխատավարձն է, այլ տվյալ աշխատողի համար արվող ներդրումը՝ կապիտալի ստեղծումը, շենքը, էներգիան, հարկերը, վարկերի տոկոսները։

Հիմա հասկանանք, թե մեկ գործարան ստեղծելու համար որքան գումար է անհրաժեշտ․ նշենք, որ 1 աշխատուժի համար անհրաժեշտ է 40.000 դոլարի ներդրում, ստացվում է, որ 500-ի համար կարիք կլինի 20 միլիոն դոլարի ներդրում անել։ Իսկ արդեն 600 գործարանի դեպքում այդ թիվը կլինի մոտավորապես 12 միլիարդ դոլար։

Այսպիսով, պարզ է դառնում, որ մեկ գործարան ստեղծելու համար անհրաժեշտ է 20 միլիոն դոլար, իսկ 300.000 աշխատատեղ ունենալու համար հարկավոր է 12 միլիարդ դոլարի ներդրում․ դեռ ավելին՝ սա միայն կապիտալ ծախսն է, չի էլ ներառում աշխատավարձերն ու հարկերը։

12 միլիարդ դոլար․ որպեսզի պատկերացնեք, թե սա ինչ թիվ է, եկեք այս թվերը համեմատենք Հայաստանի տնտեսության հնարավորությունների հետ․ ՀՀ ամբողջ տնտեսության տարեկան ներդրումները մոտ 1.5–2 միլիարդ դոլար են, այսինքն՝ անհրաժեշտ է 10–15 տարվա ներդրումների չափ գումար հավաքել մեկ տարում։

Բացի այդ, Հայաստանը չունի էժան էներգիա, ծովային նավահանգիստ, մեծ ներքին շուկա։ Նման մասշտաբի ծրագիրը պահանջում է խոշոր միջազգային ներդրողներ, երկարաժամկետ և էժան վարկեր (3–4%), պետական սուբսիդիաներ, հարկային արտոնություններ, քաղաքական և իրավական կայունություն։

Դե իհարկե 3-4%-ով վարկեր ունենալն էլ անհնար է, քանի որ Հայաստանում ամենացածր տոկոսային վարկը կազմում է մոտավորապես 8% USD-ով, եթե այս պատկերն էլ գումարենք նախատեսվող սցենարին, մոտավորապես 10 տարվա կտրվածքով տոկոսների գումարը կկազմի մոտավորապես 9.6 մլրդ դոլար։ Այս դեպքում կստացվի ընդհանուր ներդրում + տոկոսներ՝ մոտավորապես 21.6 մլրդ դոլար։

Առաջիկա 5 տարում այսքան ներդրում անելու դեպքում էլ շահույթը չնչին է՝ տարվա կտրվածքով մոտավորապես 1.1 միլիարդ դոլար։ 5 տարվա կտրվածքով էլ շահույթը կլինի 5.5 միլիարդ դոլար։

Հիշեցնենք նաև, որ քաղաքական խոստումներից նմանօրինակը եղել է նաև 1998-ի նախագահական ընտրությունների նախօրեին, երբ առաջադրվող թեկնածուն՝ Ռոբերտ Քոչարյանը, խոստանում էր ստեղծել 50.000 աշխատատեղ։

Ք. Ս.

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան